«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ
«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերող ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը (ԳՊՄ կամ Ընկերություն), կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Իր գործունեության տարածաշրջաններում, մասնավորապես Վարդենիս և Արարատ քաղաքներում, Գեղամասար և Արարատ համայնքներում, ԳեոՊրոՄայնինգը մանուկների համար կազմակերպել է տոնական մի շարք միջոցառումներ, որոնց շրջանակներում անցկացվել են մրցույթներ և խաղեր, իսկ բոլոր մասնակիցները ստացել են հյուրասիրություն: Եվ այսպես. մանկական ինտերակտիվ համերգային ծրագրի շրջանակներում, երեխաներին հյուր են եկել մոդերատորներ, ծաղրածուներ, սիրելի մուլտհերոսներ:
Տոնակատարության ընթացքում ձևավորվել են մի քանի հրապարակներ՝ անիմացիայի, ակվագրիմի, պղպջակներով շոուի և նկարչության վարպետաց դասերի:
Արդեն 12 տարի է՝ ընկերության ուշադրության կենտրոնում են առողջության սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաները, որոնց համար կազմակերպվել է առանձին մանկական ծրագիր, նվերներ և դրամական աջակցություն՝ նրանց ծնողներին:
«Մեր ընկերությունը հատուկ ուշադրություն է հատկացնում առողջ երիտասարդ սերունդ դաստիարակելուն: Սերունդ, որը կմարմնավորի մարդկային լավագույն որակները՝ անկեղծություն, պարկեշտություն, խորը գիտելիքների ձգտում: Այսօր մենք նույնպես մեծ նշանակություն ենք տալիս կրթված, հոգով հարուստ և ֆիզիկապես ամուր սերնդի դաստիարակությանը: Երկրի պատանի բնակչության երջանկությունը մեծագույն հարստությունն է և հասարակության համաչափ զարգացման երաշխիքը: Մեր թիրախային նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի երեխաներն ապրեն ուրախ, կատարելագործեն իրենց ընդունակություններն ու տաղանդները, մեծանան ուժեղ, առողջ, ազնվագույն մարդիկ և դառնան գիտակ մասնագետներ: Բոլոր երեխաներին մաղթում ենք անցկացնել հետաքրքրաշարժ և օգտակար օր, ստանալ հրաշալի տրամադրության լիցքեր»,- հայտարարել է խմբի ղեկավար Ռոման Խուդոլին:
«ԳեոՊրոՄայնինգը» ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 12 տարիների ընթացքում գերազանցում են 8,5 միլիոն ԱՄՆ դոլարը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:42
Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից
-
2025-07-31 10:00
Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.
-
2025-07-31 08:54
Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-30 11:49
Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций. Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.