Ամփոփել են եռակողմ հանդիպման արդյունքները
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարները ամփոփել են առաջին եռակողմ հանդիպման արդյունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 4-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Հունաստանի Արտաքին գործերի նախարար Գեորգի Կատրուգալոսը և Կիպրոսի Արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը ամփոփում են առաջին եռակողմ հանդիպման արդյունքները»,- գրել է Նաղդալյանը, մեջբերելով ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը. «Սա շատ կարևոր հարթակ է մեր ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման համար: Մեր նպատակներն են խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը»:
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Կիպրոս կատարած այցի ընթացքում մի շարք բարձրաստիճան հանդիպումներ է ունեցել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 14:09
Газета «Грапарак» со ссылкой на свои источники сообщает, что премьер-министр Армении Никол Пашинян планирует первое «митинг-нападение» на Первопрестольный Святой Эчмиадзин 22 июля.
-
2025-07-21 14:08
Следственные действия проходят в понедельник в спортивных клубах Reebok и Gold's Gym, сообщает пресс-служба Следственного комитета Армении.
-
2025-07-21 14:07
Обвиняемый по делу об организации убийства замминистра обороны Ваграма Хорхоруни Сасун Арушанян арестован. Об этом сообщили Sputnik Армения в Следственном комитете.
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.