Դատավորին զրպարտելու համար քրեական գործ է հարուցվել
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ դատավորին զրպարտելը կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ NEWS.am–ի հետ զրույցում ԱԱԾ–ից հրաժարվել էին մեկնաբանել այս տեղեկությունը։
Հիշեցնենք, որ 2019 թ. մայիսի 20-ին, «Facebook.com» սոցիալական ցանցի օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում «Ովքե՞ր են գրել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը» վերտառությամբ հրապարակում էր տեղադրել, որն արտատպել էին տարբեր լրատվամիջոցներ։
Հրապարակման մեջ նշված է, որ ըստ աղբյուրի՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ քրեական դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը և Մխիթար Պապոյանը։ Այս հրապարակումից հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 09:31
Евросоюз будет финансировать "Радио Свобода" и выделил из своего бюджета 5,5 млн евро на поддержку его вещания. Об этом заявила глава дипслужбы ЕС Кая Каллас на пресс-конференции после встречи министров иностранных дел ЕС.
-
2025-05-21 09:30
Администрация президента США Дональда Трампа работает над достижением соглашения, которое позволило бы Ирану иметь гражданскую ядерно-энергетическую программу, но не обогащать уран, заявил во вторник на слушаниях в Сенате госсекретарь США Марко Рубио.
-
2025-05-21 09:28
Украина обсуждает с партнерами следующие прямые переговоры с Российской Федерацией, заявил президент Владимир Зеленский во время вечернего обращения, передает РБК-Украина.
-
2025-05-21 09:23
Глава дипломатии Евросоюза Кая Каллас поручила пересмотреть соглашение об ассоциации между ЕС и Израилем, соглашение о свободной торговле между двумя регионами, сообщает Reuters.