Последние новости

Անձամբ կոչ եմ արել քվեարկել իր թեկնածուին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 5-ին, Աբովյանի քաղաքացիներին հորդորեց գնալ հունիսի 9-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններին եւ վերահաստատել ժողովրդի իշխանությունը։

«Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է անվերադարձ։ Կարծում եմ, որ բոլորս գիտենք՝ բացառապես դուք եք որոշում, թե ով կլինի Հայաստանի Հանրապետությունում քաղաքապետ, գյուղապետ, պատգամավոր , վարչապետ։ Ամեն անգամ թե տեղական ինքնակառավարման, թե համապետական ընտրությունները պետք է դարձնենք ժողովրդի իշխանության վերահաստատման տոն: Հունիսի 9-ին գնացեք ընտրատեղամասեր և վերահաստատեք ձեր իշխանությունը Աբովյան քաղաքում և Հայաստանում: Հայաստանի Հանրապետությունում իշխանության տերը և ապավենը ժողովուրդն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին»,- ասաց նա, տեղեկացնում է News.am-ը։

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ