Օսիպյանը թույլ տվեց «սև հագնել»
«Համակարծիք եմ վարչապետի հետ, որ կան մարդիկ, որոնք փորձում են ինքնահաստատվել, ինքնադրսևորվել, ցույց տալ, որ իրենք կարող են Հայաստանում իրենց ամեն ինչ թույլ տալ, բայց դա ընդամենն իրենց կարծիքն է»,- այս մասին գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։
Նա նշեց, որ բռնության կոչեր անողները կարժանանան ոստիկանության, իրավապահ կառույցների կոշտ միջամտությանը՝ օրենքի սահմաններում։
Հարցին, թե կառավարության նիստում վարչապետը նշեց «սևազգեստ մարդկանց խմբերի» մասին, արդյոք այդ խմբերը վախի մթնոլորտ են ցանկանում ստեղծել, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ որևէ վախի մթնոլորտ չկա, վախենալու պատճառ չկա. «Մեր քաղաքացիներն ապահովված են, Հայաստանն ամենաապահով երկրներից մեկն է»։
Դիտարկմանը, թե ովքեր են այդ մարդիկ, ո՞ր քաղաքական ուժից են, ոստիկանապետը նշեց, որ իրենց համար կապ չունի, թե որ քաղաքական ուժից են, իսկ օպերատիվ տեղեկությունները ենթակա չեն հրապարակման։
Լրագրողներից մեկն էլ հարցրեց, թե այլևս սև զգեստ չհագնեն, Օսիպյանը ժպտալով պատասխանեց. «Խնդրեմ, հագեք, Ձեզ ո՞վ է բան ասում»։
Դիտարկմանը՝ համամի՞տ է, որ ոստիկանությունը հեղափոխությունից հետո թավշյա գործողություններ է իրականացնում, ոստիկանապետը պատասխանեց․ «Ի՞նչ չի արել ոստիկանությունը, որ դուք կուզենայիք տեսնել։ Ոստիկանությունն արել է ամեն ինչ օրենքի սահմաններում։ Ես չեմ բացառում, որ մեր գործողությունների մեջ լինեն բացթողումներ, ես չեմ բացառում, որ մեր գործողությունները ենթակա են արժևորման, բայց ընդհանուր առմամբ ոստիկանությունն իր առջև դրված պարտականությունները կատարում է»։
Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե Ազատության հրապարակն ինչ-որ ժամի ինչ-որ մարդիկ փորձում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնում «ճռիկներ» են անում, Վ. Օսիպյանն ասաց, որ դրանք միշտ էլ եղել են. «Մի անգամ Ազատության հրապարակից 17 մեքենա եմ ուղարկել տուգանային հրապարակ։ Դա մի դեպք եմ ասում, բայց շատ են եղել դեպքեր։ Այսօր գիշերը ևս արձանագրություն է կազմվել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 09:08
После начала войны в Украине в 2022 году лидеры Европейского союза сделали ставку на Азербайджан как партнера в области энергетики, чтобы уменьшить зависимость от российского газа, пишет Русская служба ВВС. Критики говорят, что результатом стали масштабные репрессии в Азербайджане, а ЕС предал свои принципы, не решив проблем с газом.
-
2025-07-28 08:39
США и Европейский союз достигли договоренности по новой торговой сделке, в рамках которой будет установлена единая ставка пошлин на уровне 15%. Об этом заявил президент США Дональд Трамп по итогам встречи с председателем Еврокомиссии Урсулой фон дер Ляйен.
-
2025-07-28 08:37
Прихожане армянской епархии Армянской Апостольской Церкви в Москве выразили поддержку Католикосу Всех армян Гарегину II на фоне обострившегося противостояния между Церковью и властями Армении. Об этом сообщает Telegram-канал "Армянская церковь Москвы".
-
2025-07-28 08:35
Появились новые подробности о 16-летнем подростке, утонувшем в 27 июля Азатском водохранилище.