Զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ–ում
Ադրբեջանի նախաձեռնած առաջիկա զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ–ում։ Այսօր ԱԺ–ում այս մասին ասաց Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին։
«Ադրբեջանի՝ առանց հայտարարելու սկսած զորավարժություններն արդյոք դեմարշ չե՞ն: Ոչ թե ՀՀ կամ ԼՂՀ նկատմամբ, այլ միջազգային հանրության և մի շարք միջազգային կազմակերպությունների նկատմամբ։ Չե՞ք պատրաստվում դիմել ՄԱԿ-ի խորհրդին Ադրբեջանի դոսյեն այս մասով վերանայելու համար»,- հարցրեց պատգամավորը։
«Յուրաքանչյուր հարց իր ձևաչափերն ու կոնկրետ հարթակներն ունի։ Այս հարցում ձևաչափն ու հարթակը ԵԱՀԿ-ն է, և դրա շրջանակում հարցն արդեն բարձրացված է՝ համապատասխան գործիքներ օգտագործելու համար»,- պատասխանեց Մնացականյանը։
Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանի ու Թուրքիայի Զինված ուժերը հունիսի 7–ից 11–ը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին։
Նշվում է, որ «Անխախտ եղբայրություն– 2019» մարտավարական զորավարժություններն ուղղված են լինելու մարտական հրաձգության մշակմանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-15 09:44
Срок содержания под стражей предпринимателя Самвела Карапетяна продлён на два месяца. Об этом сообщили члены его адвокатской команды. Такое решение принял судья Антикоррупционного суда Тигран Давтян.
-
2025-08-15 09:35
По итогам российско-американского саммита на Аляске не планируется подписание каких-либо документов, заявил журналистам пресс-секретарь президента России Дмитрий Песков, сообщает «Интерфакс».
-
2025-08-15 09:34
На сегодняшнем "суде" в Баку бывшим карабахским лидерам дали возможность задать вопросы.
-
2025-08-15 09:31
"Надгробная плита на правах армян Нагорного Карабаха": так депутат от фракции "Честь имею" Тигран Абрамян назвал опубликованный на днях проект мирного договора с Азербайджаном, парафированный главами МИД двух стран на встрече в Вашингтоне.