Զոհրաբ Մնացականյան․ Մենք մշտապես աշխատում ենք Արցախի ղեկավարության հետ
Յուրաքանչյուր բանակցություններից առաջ և հետո մենք մշտապես աշխատում ենք Արցախի ղեկավարության հետ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Ես անձամբ շատ սերտ աշխատում եմ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, նաև աշխատում եմ Արցախի նախագահի հետ, նույնը վերաբերում է նաև վարչապետին։ Մենք շատ հստակ ձևաչափ ունենք միասին սերտորեն աշխատելու, որն արտահայտում է մեր կառավարության կողմից նշված քաղաքական գիծը, որը վերաբերում է Արցախի որոշիչ ձայնին այս բանակցային գործընթացում։ Դուք գիտեք, որ Արցախի մասնակցության հարցը բարդ է, բայց սկզբունքային հարց է։ Առանց Արցախի որոշիչ ձայնի մենք առաջընթաց չենք ունենալու», - ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Հարցին՝ այս ընթացքում բանակցություններում եղե՞լ են նրբություններ, որոնց Արցախը տեղյակ չի եղել, արտաքին գործերի նախարարը պատասխանեց.
«Այն, ինչ մենք քննարկում ենք Արցախի իշխանությունների հետ, այն, ինչպես ես աշխատում եմ Մասիս Մայիլյանի հետ... Մենք ունենք մեր հարցերը, մենք ունենք մեր տարբեր մոտեցումները, որտեղ նույնպես Արցախն ունի իր դիրքորոշումները, որոնք հստակ արտահայտվում են Մասիս Մայիլյանի և Բակո Սահակյանի կողմից։ Մենք այդ ամենը քննարկում ենք», տեղեկացնում է aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 09:06
Жительница села Киранц Гоар Варданян отреагировала на заявление Никола Пашиняна, который сказал, что если кто-то хочет увидеть идеологию реальной Армении, нужно поехать в Киранц.
-
2025-04-21 06:42
Государственный департамент США в воскресенье заявил, что приветствовал бы любое решение о продлении однодневного пасхального перемирия, объявленного президентом России Владимиром Путиным, несмотря на то, что ранее Кремль заявлял, что приказа о таком продлении не поступало, сообщает Reuters.
-
2025-04-21 06:40
Заместитель министра иностранных дел Ирана по правовым вопросам Казем Гарибабади, который является членом иранской переговорной группы, заявил, что в переговорах с Соединенными Штатами обогащение урана является красной линией для Ирана, передает Mehr.
-
2025-04-21 06:38
Власти Украины потребовали от американского телеканала Fox News извиниться за обозначение Киева как российского города во время трансляции пасхальной литургии.