Իվան Գոլունովը ազատ է արձակվել
Ռուսաստանցի հետաքննող լրագրող Իվան Գոլունովի նկատմամբ հարուցված և հանրային բազմաթիվ բողոքների առիթ դարձած քրեական գործը կարճվել է՝ ամբաստանյալի մեղավորության ապացույցների բացակայության հիմքով:
Նրա նկատմամբ սահմանված խափանման միջոցը՝ տնային կալանքը չեղարկվում է:
Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևն ասել է, որ Մոկսվայի արևմտյան տարածքի ներքին գործերի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Անդրեյ Պուչկովին և թմրանյութերի շրջանառության վերահսկողության վարչության պետ, գեներալ-մայոր Յուրի Դևյատկինին պաշտոնանկ անելու միջնորդություններ կներկայացնի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Գոլունովին ձերբակալել են հունիսի 6-ին Ցվետնոյ Բուլվարում: Ոստիկանները պնդում են, թե լրագրողի մոտ հայտնաբերել են 4 գրամ մետիլէֆեդրոն տեսակի նյութ, ապա զննել են բնակարանը, որտեղ իբր գտել են նաև 5 գրամ կոկաին:
Իրավապաշտպանների համոզմամբ, ոստիկանները հին սովետական մեթոդով թմրանյութը պարզապես գցել են լրագրողի գրպանը և նույն ձևով էլ այն «հայտնաբերել» բնակարանում:
Ընդ որում, ըստ փաստաբանների, առգրավված իրերի վրա Գոլունովի մատնահետքերը չեն եղել:
Գոլունովին բացահայտ կեղծ մեղադրանքով ձերբակալելու և բաժանմունքում նրա նկատմամբ բռնություն կիրառելու հանգամանքը հունից հանել է նրա գործընկերներից շատերին:
Ոստիկանների ցինիզմի և լկտիության մասին են խոսել ոչ միայն ընդդիմադիր կայքերի մեկնաբանները, այլև Կրեմլի պարտադրած խաղի կանոններին, որպես կանոն, հլու-հնազանդ ենթարկվող լրագրողներից մի քանիսը:
Բողոքներին են միացել նաև անվանի մտավորականներ և շոու բիզնեսի աստղեր:
Մոսկվայի լրագրողական շրջանակներում համոզված են, որ կոռուպցիայի թեմայով բազմաթիվ վերլուծություններ պատրաստած լրագրողին հետապնդում են մասնագիտական գործունեության համար:
Ռուսաստանի ՆԳՆ-ում ներքին վարույթ է հարուցվել Գոլունովի ձերբակալության հանգամանքները հետաքննելու համար:
Վարույթի արդյունքները կուղարկվեն ՌԴ քննչական կոմիտե: Բուն ձերբակալությունն իրականացրած ոստիկանների լիազորությունները դադարեցվել են:
«Ես համզված եմ, որ Գոլունովի գործը կարճելու որոշումը քաղաքացիական հասարակության հաղթանակն է և լրագրողական համայնի մեծ նվաճում», - ասել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի գլխավոր խմբագիր, ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի մամուլի հարցերով հանձնաժողովի ղեկավար Պավել Գուսևը, տեղեկացնում է azatutyun.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 10:19
Въезд в США запрещен гражданам Афганистана, Мьянмы, Чада, Конго, Экваториальной Гвинеи, Эритреи, Гаити, Ирана, Ливии, Сомали, Судана и Йемена - 12 стран. Соответствующую прокламацию подписал президент Дональд Трамп, сообщает РБК со ссылкой на Белый дом.
-
2025-06-05 10:16
Газета "Грапарак" пишет: «В ГД разгорелись новые страсти вокруг нашумевшего проекта об освобождении от армии за деньги, разработанного депутатом от "Гражданского договора" Айком Саркисяном и одобренного правительством. В ходе закрытого обсуждения, состоявшегося на прошлой неделе в Национальном собрании, члены партии ГД сообщили, что Генеральный штаб Вооруженных сил выразил отрицательное мнение по проекту, написав: "Мы против".
-
2025-06-05 10:15
МИД Армении не уполномочен напрямую вмешиваться в процесс выдачи виз гражданам Армении иностранными посольствами, работающими на территории республики, а также осуществлять надзор за их деятельностью. Об этом говорится в ответе МИД Армении на письменный запрос Sputnik Армения.
-
2025-06-05 10:13
Укрепление двустороннего и многостороннего сотрудничества с партнерами по СНГ является для России безусловным приоритетом. Об этом заявил глава правительства РФ Михаил Мишустин.