Ռուսաստանի օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանրապետության նախագահը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու երկու ժողովուրդների միջև եղբայրական կապերն էլ ավելի են ամրացել, ինչն իր արտացոլումն է գտնում ինչպես երկկողմ հարաբերությունների մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ու տարածաշրջանային միությունների շրջանակում:
«Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև բարեկամությունը հետագայում ևս ամուր հիմք կծառայի՝ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման և մեր երկրների միջև գործընկերային փոխգործակցության ընդլայնման համար»,- ասվում է Հանրապետության նախագահի ուղերձում:
Նախագահ Արմեն Սարգսյանը Վլադիմիր Պուտինին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում:
Հունիսի 12–ը Ռուսաստանի Դաշնությունում պետական տոն է, նշվում է 1992 թվականից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 17:03
Всемирно известная певица Дженнифер Лопес выступит в Ереване вместо рэпера Снуп Дога. Правительство Армении на заседании в четверг утвердило изменение в решении о музыкальном проекте "О гастролях в Армении всемирно известной звезды".
-
2025-07-31 17:01
Правительство Армении приобретет уникальную рукопись XIII века, написанную средневековым армянским теологом Саркисом Шнорали.
-
2025-07-31 16:57
Мы всегда были гордой, могущественной нацией, у нас была могучая история, мы являемся нацией с огромным потенциалом, а происходящее сегодня нам не подобает. Об этом 31 июля заявил глава партии «Процветающая Армения» Гагик Царукян.
-
2025-07-31 16:56
Мы решительно осуждаем заявление депутата от правящей в Армении партии «Гражданский договор» Ваагна Алексаняна о якобы «защите церкви» от ее же священнослужителей. Об этом говорится в заявлении Всеармянского совета по защите Армянской церкви, поступившем в Новости Армении – NEWS.am.