Последние новости

ԵՐԲ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՈՉ ԱՆԵԼՈՒ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ ՀՔԾ ԵՎ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԵՐՆ ՈՒ ԵԼՔԵՐԸ

Լրատվամիջոցների փոխանցմամբ ներքին «վեթինգի» և որոշակի ուսումնասիրությունների արդյունքում արդեն որոշակի ինֆորմացիա կա, որ ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից ընդամենը 15-20 դատավորի հետ կապված լուրջ թերացումներ ու բացթողումներ կան, իսկ մնացած 230 դատավորները ոչ միայն իրենց գործի իսկական գիտակներ են, այլև առանձնապես «դոսյեներ» չկան նրանց վրա:

Փաստորեն ստացվում է, որ դատաիրավական համակարգի ռեֆորմներից զատ այս գործընթացը պարզապես կարող է կիրառվել որպես արհեստական գործիք կախյալ դատական համակարգ ստեղծելու համար, այլապես առանձին դատավորների հարցը կարելի էր կարգավորել կարգապահական վարույթների և հայտարարագրման համակարգի կատարելագործման, իսկ ակնհայտ ապօրինի որոշումների պարագայում՝ քրեաիրավական ճանապարհով:

Դատաիրավական համակարգի բարեփոխման հստակ հայեցակարգի և ծրագրային քայլերի բացակայության պայմաններում վեթինգի կիրառումը նշանակում է ստեղծել լրացուցիչ լծակներ դատավորների նկատմամբ ներգործության համար, որպեսզի այնտեղ ևս լինեն միայն «մերոնքականներ»:

Վեթինգի կիրառումը չի կարող տալ դրական արդյունք, եթե չի իրականացվում դատաիրավական համակարգի բարեփոխում՝ համակարգի անկախության և արդյունավետ գործունեության երաշխավորված նախադրյալներ ստեղծելու միջոցով:

Եվ եթե նույնիսկ դատական համակարգից օտարվեն թերացումներ և բացթողումներ թույլ տված 15-20 դատավորը, վստահությունը համակարգի նկատմամբ դրանով չի վերականգնվելու: Որովհետև գործելու է նույն դատական համակարգը, իսկ մինչ դատարան հասնելը գործերը քննելու են նույնքան ցածր վստահության գործակից ունեցող նախաքննական մարմիններն ու դատախազությունը: Եվ հայտարարությունները, որ մեզ պետք չեն կախյալ դատարաններ, մեզ պետք չեն խամաճիկներ, այդպես էլ մնալու են հայտարարություններ:

Իսկ հավաստիացումները, որ դատարանները արգելափակելու որոշումը գործադիրի կողմից դատական համակարգի որոշումների հետ կապ չունենալն ի ցույց դնելու համար էր, որ արգելափակման նպատակը մարիոնետային դատական համակարգի մերժումը ցույց տալու համար էր, վկայում է, որ իսկապես բարդ լուծումներ պահանջող հարցերին ցուցաբերում են պարզունակ, անհեռատես մոտեցում։ Ես չգիտեմ ովքեր են նման խորհուրդներ տվել, բայց արդյունքում ստեղծվեց համոզմունք ճիշտ հակառակում, որ կարելի է «օրենսդիրն ու գործադիրը ներկայացնում են ժողովրդին, իսկ ում է ներկայացնում դատարանը հարցադրմամբ, չհիմնավորված ու կարճատես մոտեցմամբ առանց այդ էլ անկախությամբ չփայլող դատարանը վերածել խամաճիկի։ Արդյունքում ՄԻԵԴ-ի կայացրած և սպասվող որոշումներով լուրջ խնդիրների առջև ենք կանգնելու, ինչի մասին բազմիցս ահազանգել ենք։

Ի վերջո ի՞նչ է տալու են տալու դատական համակարգում պարզունակ, չհաշվարկված քայլերը։

Առանց համակարգի առողջացման պարզապես լինելու է իմիտացիա, որ ազատվեցինք թերացող, կոռումպացված դատավորներից, իմիտացիա, որ դատական համակարգը անկախ է, իմիտացիա, որ գործում են երաշիքներ, և ամենակարևոր և վտանգավոր իմիտացիան, որ դատարանները ներկայացնում են ժողովրդի իշխանությունը:

Այդ դեպքում որտեղ է մնում օրենքը ներկայացնելու պահանջը:

Հ.Գ. Երբ է վարչապետը կոչ անելու արգելափակել ՀՔԾ և դատախազության մուտքերն ու ելքերը. նրանք այս պահին ավելի մեծ սխալներ են գործում։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОППОЗИЦИЯ: ПРОБЛЕМА НЕ В ПЛОЩАДКЕ, А В ПЕРЕГОВОРЩИКЕ
    2023-12-13 14:17

    Вопрос Арцаха не закрыт, конфликт еще более углубился и Азербайджан должен понести ответственность за свою преступную деятельность, заявил руководитель фракции «Армения» Сейран Оганян на последнем в этом году брифинге в НС, который, по его словам, проходит в трагических для Арцаха и Армении обстоятельствах.

  • ОБЕЩАЛИ ОДНО, А СДЕЛАЛИ ОБРАТНОЕ: ВМЕСТО ОТМЕНЫ ПОВЫСИЛИ В 4 РАЗА
    2023-12-12 15:34

    15 млн драмов за уклонение от службы в армии, ну или 10 млн, но тогда придется отслужить месячишко рядовым солдатом, или 5 млн, если согласен отслужить 6 месяцев, на худой конец 2,5 млн драмов, но в этом случае придется год отслужить, если же денег нет, то долг отдавать родине придется натурой – все 24 месяца. Такова логика придуманных депутатом Айком Саркисяном поправок в закон «О военной службе и статусе военнослужащего».

  • А ДОЛГИ ВСЕ РАСТУТ И РАСТУТ: ЕЩЕ 50 МЛН ЕВРО НА ТЕКУЩИЕ РАСХОДЫ
    2023-12-12 13:56

    Правящая фракция созвала внеочередное заседание НС, чтобы повысить внешний долг еще на 50 млн евро. Взять очередной кредит – на этот раз 50 млн евро – на текущие расходы госбюджета, который, однако, правительство упаковало в красивый фантик, украсив его еще и бантиками. Так охарактеризовала оппозиция в лице фракции «Армения» один из вопросов повестки внеочередки – ратификацию НС кредитного соглашения между РА и ОПЕК под названием «Программа зеленого и инклюзивного развития».

  • ЗАРУБИЛИ НА КОРНЮ: ГД УБИВАЕТ ПАРЛАМЕНТАРИЗМ
    2023-12-05 14:39

    Оказывается, оппозиция должна быть благодарна правящей силе за то, что последняя спасает ее лицо, отказываясь даже включить в повестку НС инициативу «Айакве» по криминализации признания Арцаха частью Азербайджана. Об этом заявил спикер НС Ален Симонян в ходе заседания очередной сессии парламента.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ