Հուդոյանի միջնորդությունը մերժվեց
Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը Վերաքննիչ դատարանում միջնորդեց հետաձգել դատական նիստը արձակուրդում գտնվելու հանգամանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատավոր Արմեն Դանիելյանը ընթերցեց Քոչարյանի պաշտպան Խուդոյանի դիմումը, որտեղ Խուդոյանը տեղեկացրել էր, որ հունիսի 12-16-ը գտնվելու է կարճատև արձակուրդում և բացակայելու է ՀՀ-ից:
«Ներկայացնում եմ արձակուրդում գտնվելու փաստը հավաստող ապացույցը, ինչպես նաև դեռևս մայիսի 24-ին ամրագրված էլեկտրոնային ավիատոմսի պատճենը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված բողոքներում ուղղակի անդրադարձ է կատարվել անձամբ իմ կողմից ներկայացված միջնորդությանը՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին, կարևոր եմ համարում իմ մասնակցությունը նշված բողոքների քննությանը: Դատարանին խնդրում եմ ըմբռնումով մոտենալ բացակայությանս պատճառներին, որոնք առաջացել են մինչև Վերաքննիչ բողոքների առկայության մասին ծանուցվելը:
Հաշվի առնելով նաև այն, որ դատարանը վերաքննիչ բողոքների քննության համար պաշտպանված չէ դատավարական ժամկետներով, միջնորդում եմ բողոքների քննությունը հետաձգել ողջամիտ ժամկետով՝ հնարավորություն տալով ինձ մասնակցել քննությանը»,- նշված է դիմումի մեջ:
Մեղադրող կողմը առարկեց դատաքննությունը հետաձգելու միջնորդության դեմ այն հանգամանքով, որ Խուդոյանը մեղադրյալի միակ պաշտպանը չէ և նրա չներկայանալը չի կարող խոչընդոտ հանդիսանալ դատաքննության համար:
Դատարանը տեղում որոշում կայացրեց Խուդոյանի միջնորդությունը մերժել նկատի ունենալով հետևյալը, որ դատական նիստին ներկա են նաև Քոչարյանի մյուս բոլոր պաշտպանները և նշված հանգամանքը արգելք չի դատական նիստը շարունակելու առումով:
ՀՀ վերաքննիչ դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ընթանում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումների դեմ ՀՀ դատախազության բողոքների քննությունը:
Դատարանի դահլիճում ներկա է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչպես նաև ամբաստանյալ՝ Ռոբերտ Քոչարյանը:
Դատաքննությանը զուգահեռ Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց հավաքվել են Քոչարյանի աջակիցները և նրա ազատությանը դեմ հանդես եկող անձինք:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.