Ջահը վառվել է Կիլիկիայում
Համահայկական խաղերի պատվիրակությունը հատուկ առաքելությամբ մեկնել է Արևմտյան Հայաստան՝ պատմական Կիլիկիայի տարածք:Մուսա լեռան ստորոտում՝ Վագըֆ գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում, Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգևոր առաջնորդ Հայր Սուրբ Թաթուլ Անուշյանի ձեռամբ նախ պատարագ է մատուցվել` Համահայկական խաղերի հաջող մեկնարկի ու ընթացքի համար: Ապա եկեղեցու վառվող մոմերից Համահայկական խաղերի ջահը վառելու պատիվը վերապահվել է խաղերի հիմնադիրներից ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հաամահայկական խաղերի կազմկոմիտեից, ՀԽՀԿ փոխնախագահ Ռոլանդ Շառոյանի կարծիքով՝ այս արարողությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ հայ ժողովուրդը աշխարհի որ ծայրում էլ լինի, իր հավաքական միտքն ուղղված է լինելու հայրենիքի միասնության միջոցով պահելուն, պահպանելուն ու զարգացնելուն:
«Կյանքը ցույց է տվել, որ երբ կորցրել ենք, կորցրել ենք պառակտվածության արդյունքում, և հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի գոնե վերագտնենք մեզ և լինենք իսկապես պահանջատեր ու հասնենք գոնե կորստի մինիմալ վերականգնման գործընթացին»,- նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Վառված կրակը Մուսա լեռան գագաթ հասցնելու յուրատեսակ հաղթարշավի բոլոր այլ մանրամասները կցուցադրվեն Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ: ՀԽՀԿ գործկոմի անդամ Պերճ Հալաջյանը ջահի վառման և տեղի ունեցած իրադարձության վերաբերյալ ասել է. «Բախտ ունեցանք այսօր, այս սերնդի մարդիկ, որ տեսանք ջահի վառման հանդիսավոր արարողությունը: Այս սերունդը տերն է այս գործի և հայապահպանման այս պահի»:
Համահայկական խաղերի պատվիրակությունն այցելեց նաև պատմական Կիլիկիայի բերդեր` Լևոն Երկրորդ թագավորի բերդ և մայրաքաղաք Սիսի միջնաբերդ:
Համահայկական 7-րդ խաղերն այս տարի կկայանան օգոստոսին: Բացման արարողությունը տեղի կունենա Ստեփանակերտում` օգոստոսի 6-ին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.