Հետաձգվեց մինչև հունիսի 14-ը
Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին։
Ալումյանը հայտարարեց՝ կասկածելի են համարում դատախազ Պետրոս Պետրոսյանի երկու վերաքննիչ բողոքների մակագրումը հենց Արմեն Դանիելյանին, նշելով, որ վերջինս բավարարում է դատախազների բողոքները։
Հայտարարելով, որ սա հանցագործություն է՝ Քոչարյանը ևս հորդորեց դատավորին ընդունել ինքնաբացարկի միջնորդությունը։
«Ես ուղղակի հորդորում եմ Ձեզ՝ հասկանալ նաև, որ այս գործով այս կարգի կասկածները չափազանց կարևոր է փարատել, իսկ դրանց փարատելը հնարավոր չի առանց ինքնաբացարկի։ Բավական հիմք է ներկայացված, ես ծանոթ եմ այդ քննիչի նյութերին, դա ուղղակի նկարած բան է, կոմպյուտերի միջամտությունը կարծում եմ եղել է, սա հանցագործություն է, և նույնիսկ տարիներ անց այդ հետքերը մնալու են այդ համակարգչի մեջ և հնարավոր է լինելու պարզել, թե ինչ է կատարվում։ Էն գլխից այս ամենը բացառելու համար, հորդորում եմ Ձեզ՝ առանց անդրադառնալու, առանց անձնավորելու, ընդունեք ինքնաբացարկի միջնորդությունը», - ասաց Քոչարյանը։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ հակադարձեց` դատավորների մակագրման գործընթացին միջամտելը հանցագործություն է, և կասկածներով դատարանին տանել ինքնաբացարկի՝ անլրջություն։
Դատավորը հետաձգեց նիստը՝ կողմերին գործի նյութերին լիարժեք ծանոթանալու հնարավորություն ընձեռելու համար։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 14-ին, ժամը 10։30-ին։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր պետք է քններ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը, տեղեկացնում է azatutyun.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 10:19
Въезд в США запрещен гражданам Афганистана, Мьянмы, Чада, Конго, Экваториальной Гвинеи, Эритреи, Гаити, Ирана, Ливии, Сомали, Судана и Йемена - 12 стран. Соответствующую прокламацию подписал президент Дональд Трамп, сообщает РБК со ссылкой на Белый дом.
-
2025-06-05 10:16
Газета "Грапарак" пишет: «В ГД разгорелись новые страсти вокруг нашумевшего проекта об освобождении от армии за деньги, разработанного депутатом от "Гражданского договора" Айком Саркисяном и одобренного правительством. В ходе закрытого обсуждения, состоявшегося на прошлой неделе в Национальном собрании, члены партии ГД сообщили, что Генеральный штаб Вооруженных сил выразил отрицательное мнение по проекту, написав: "Мы против".
-
2025-06-05 10:15
МИД Армении не уполномочен напрямую вмешиваться в процесс выдачи виз гражданам Армении иностранными посольствами, работающими на территории республики, а также осуществлять надзор за их деятельностью. Об этом говорится в ответе МИД Армении на письменный запрос Sputnik Армения.
-
2025-06-05 10:13
Укрепление двустороннего и многостороннего сотрудничества с партнерами по СНГ является для России безусловным приоритетом. Об этом заявил глава правительства РФ Михаил Мишустин.