Ռոհանի․ Ճնշման պոտենցիալը սպառվել է
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշման պոտենցիալը սպառվել է, երկրում իրավիճակն անցած տարվա համեմատ բարելավել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ճնշման պոտենցիալը սպառվել է: ԱՄՆ-ը վերջնակետին է հասցրել Իրանի վրա ճնշումները, և այս պահից այդ սպառնալիքն ու ճնշումը կորցրել են իրենց ուժը: Այժմ Իրանի ժողովուրդը զգալիորեն հանգիստ է»,- ասել է Ռոհանին:
Նրա խոսքով՝ Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշումն աննախադեպ է և նույնիսկ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից նախկին պատժամիջոցները չեն համեմատվի Վաշինգտոնի գործողությունների հետ: Սակայն Ռոհանին նշել է, որ չնայած դրան՝ Իրանում առավել լավ իրավիճակ է, և, այդուհանդերձ, մնում են որոշ խնդիրներ:
Անցած ամիս ԱՄՆ-Իրան հարաբերությունները սրվել են: ԱՄՆ իշխանությունները կոշտ պատժամիջոցներ են սահմանել Իրանի տնտեսության առանցքային ոլորտների դեմ և շարունակում են ճնշումները: Վաշինգտոնի նպատակն Իսլամական Հանրապետության «պահվածքի փոփոխությունն է»: ԱՄՆ-ը նաև Իսլմական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել: Ի պատասխան դրան՝ Իրանն ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել, իսկ ԱՄՆ-ը՝ «ահաբեկչության հովանավոր պետություն»:
Դրանից հետո ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն Իրանի ափերի մոտ «Աբրահամ Լինքոլն» ավիակիր և ռմբակոծիչներ է ուղարկել: Նրա խոսքով՝ այդպիսով Վաշինգտոնն իրանական ռեժիմին «հստակ և անսխալ ազդանշան է ուղարկում»:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի խուսափել Իրանի հետ պատերազմից, իսկ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեին ասել է, որ Իրանը մտադիր չէ պատերազմ սկսել ԱՄՆ-ի դեմ, սակայն կշարունակի Վաշինգտոնի դեմ պայքարը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.