Ղրիմում քոչարի պարեցին
Սիմֆերոպոլի օդանավակայանը, համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի հրամանի, պաշտոնապես վերանվանվեց Իվան Կոնստանտինովիչ Այվազովսկու անունով: Այդ առթիվ օդանավակայանի տերմինալում կայացել է հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը և Ղազախստանի Հանրապետության առաջին ներկայացուցիչները, ինչպես նաև մեծ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծոռի թոռնուհին՝ Ամանդա Ռոջերսը, որն այս առթիվ հատուկ Ղրիմ է ժամանել Ավստրալիայից, տեղեկացնում է ТАСС-ը։
Ղրիմի հայ համայնքի «Ծիրանի Կորիզ» ստեղծագործական միությունը օդանավակայանի տերմինալում նախաձեռնել է զանգվածային ֆլեշ-մոբ: Նախաձեռնությանը սատարել է Ղրիմի Ներքին քաղաքականության, տեղեկատվության և հաղորդակցության նախարարությունը՝ի դեմս Սերգեյ Զիրյանովի: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել միասնական պար, որը կատարվել է հանուն աշխարհում ամենահայտնի հայերից մեկի՝ Այվազովսկու:
Ֆլեշ-մոբին մասնակից է եղել 120 մարդ՝ տարբեր տարիքի և ազգությունների՝բուլղարացիներ, հրեաներ, ռուսներ, հայեր, ընդ որում՝ թե՛ մեծահասակներ ևթե՛ երեխաներ, որոնք յուրահատուկ կոլորիտ են հաղորդել միջոցառմանը:
Ղրիմի օդանավակայանը հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անվամբ անվանակոչելու առթիվ ղրիմյան միջոցառմանը զուգահեռ, որպես շնորհակալական ֆլեշ-մոբ, միջոցառում է տեղի ունեցել նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում:«Կարին» ավանդական երգի-պարի խմբի
հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ում անմիջական մասնակցությամբ տեղի ունեցավ հայկական պարային ֆլեշ-մոբը, ասաց. «Հայ ժողովրդի ոգին այսօր ավելի ալեկոծ է, քան Այվազովսկու 9-րդ ալիքը: Մենք այսօր ուրախ ենք և ուզում ենք շնորհակալություն հայտնել Ղրիմի իշխանություններին, Սիմֆերոպոլի օդանավակայանը Այվազովսկու անունով անվանակոչելու համար: Այվազովսկին ոչ միայն աշխարհի ամենահզոր ծովանկարիչն է, այլ նաև հայ քաղաքացի, ինչպես իր եղբայրն էր՝ արքեպիսկոպոս Գաբրիել Այվազյանը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.