ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ 16-ՐԴ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ»
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ հուլիսի 7-ին կմեկնարկի 16-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը:
Կինոփառատոնի մեկնարկն այսօր ազդարարել են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու կինոփառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում միջոցառման կազմակերպիչները լրագրողներին ներկայացրել են կինոփառատոնի՝ այս տարվա պաշտոնական պաստառը, ինչպես նաև անդրադարձել են սպասվող միջոցառումներին:
«Այս տարի փառատոնը որոշակի փոփոխություններ է կրել, քանի որ փոխվել է փառատոնի ղեկավար կազմը: Փառատոնի կազմը համալրել են երիտասարդներ, որոնք մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում 16-րդ «Ոսկե ծիրանին» և անում են ամեն ինչ՝ այն իսկապես կինոտոն դարձնելու համար: Փոփոխություններ են եղել նաև գերատեսչությունների համատեքստում. տեղի է ունեցել նախարարությունների միավորում, և այսուհետև մենք համագործակցելու ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ: Չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերությունն արվեստի՝ մասնավորապես՝ կինոյի և «Ոսկե ծիրանի» նվիրյալներից է, ինչի համար մենք շատ ուրախ ենք և շատ շնորհակալ մեր փառատոնի լավագույն բարեկամին»,- նշել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեծ կարևորություն է տալիս մշակութային կյանքի, մասնավորապես՝ ազգային կինեմատոգրաֆի, ակտիվացմանն ու զարգացմանը Հայաստանում: Տարիներ շարունակ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում մեր ընկերությունը կանգնած է կինոգործիչների կողքին: Կինոարվեստի զարգացման կարևոր խթան լինելու հետ մեկտեղ, կինոփառատոնը հսկայական աշխատանք է տանում աշխարհի քարտեզի վրա Հայաստանը որպես հարուստ մշակույթ ունեցող երկիր ճանաչելի դարձնելու գործում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից:
Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-07-01 13:42
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը առցանց ստորագրել են հուշագիր, որով համաձայնություն եմ ձեռք բերել նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ համագործակցել վերարտադրողական առողջության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտներում։
-
2019-09-20 10:57
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կողբ գյուղի մանկապարտեզը կունենա ջեռուցման կենտրոնացված համակարգ։
-
2019-09-18 12:15
Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում բնակվող Սուքիասյանների ընտանիքի տան խնդիրը լուծում է ստացել ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ:
-
2019-09-12 16:40
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերը դարձյալ մեկնել են Գյումրի: