Последние новости

Դավիթ Տոնոյան. Անհանգստության պատճառ չկա

Սահմանին իրադրությունը համեմատաբար կայուն է: Այս մասին հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տեղեկացնում է News.am:

Նրա խոսքով՝ այս մասին են վկայում վերջին մի քանի օրերի օպերատիվ զեկույցները: Ի պատասխան սահմանի երկայնքով հակառակորդի անօդաչու թռչող սարքերի թռիչքների թվի աճին առնչվող հարցին՝ նախարարը նշեց, որ հայկական կողմը վերահսկում է ադրբեջանական անօդաչուների թռիչքները:

Նախարարը չմեկնաբանեց ադրբեջանական կողմի հերթական զորավարժություննեը՝ միայն նշելով, որ կատարվում է համապատասխան վերլուծություն:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ