Բլից նիստ. կառավարության նիստը տևեց ընդամենը 20 րոպե
ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ գրանցեց ժամանակային ռեկորդ` 20 րոպեում ավարտելով 19 հարցից բաղկացած օրակարգի քննարկումը։
Չնայած օրակարգում ներառված հարցերի քանակին, կառավարության նիստը սովորաբար տևում է մոտ մեկ ժամ` հաշվի առնելով վարչապետի հայտարարություններն ու հանձնարարականները, նախարարների հայտարարություններն ու օրակարգի հարցերի քննարկումը։ Եղել են դեպքեր, երբ կառավարության նիստը տևել է անգամ 3 ժամ։
Այսօր օրակարգում ներառված 19 հարցից քննարկման ներկայացվեց միայն 4 հարց` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, խնամակալության մեխանիզմներում նախատեսված փոփոոխությունները, շենքերի վերանորոգման նպատակով Քննչական կոմիտեին գումար հատկացնելու մասին օրինագիծն ու «Լիկվոր» ընկերությանը լրացուցիչ արտոնություններ տրամադրելու որոշումը։
Քննարկումներն ավարտելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց որոշ հարցեր քննարկել դռնփակ, չնայած այսօրվա օրակարգով նման բան նախատեսված չէր։ Նիստի հեռարձակումն ավարտվեց, և կառավարության անդամները շարունակեցին քննարկումը փակ ռեժիմով։
«Գործընկերներ, օրակարգը սպառվեց, սակայն հաշվի առնելով այդ փաստը` մենք ունենք մի շարք կարևոր աշխատանքային հարցեր, որոնք պետք է քննարկվեն, սական դռնփակ ռեժիմով», – ասաց Փաշինյանը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.