Փաշինյանի տրամաբանությունը. Օրենքով երաշխավորելը նշանակում է ազդեցություն դատարանի վրա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե որքան են իրականությանը համապատասխանում այն տեղեկությունները, որ Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների միջև տարաձայնություններ են առաջացել Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին դատարան երաշխավորագիր ներկայացնելուց հետո:
Հիշացնենք, որ մայիսի 18-ին դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն` ազատելով կալանքից։ Քոչարյանի համար երաշխավորություն էին ներկայացրել Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։
«Ի ՞նչ հակասությունների մասին է խոսքը: Մենք հրապարակային կերպով խոսել ենք դրա մասին: Կարող են հարցեն լինեն, որոնց շուրջ մենք կունենանք տարբեր կարծիքներ: Այդ թվում՝ ձեր կողմից նշված հարցի շուրջ: Ես նշել եմ արդեն, որ մարդկային առումով դա կարող է ընդունելի լինել, սակայն քաղաքակայն առումով պետք է ճիշտ գնահատական տալ: Սակայն որքանով է դա ճիշտ, որպեսզի գործող նախագահը ազդեցություն գործադրի դատարանի վրա», - հարցրեց Փաշինյանը:
Ըստ նրա, դատական գործընթացում ամենաբարձր կարգավիճակը պետք է ունենա դատավորը:
«Իսկ տվյալ դեպքում նիստերի դահլիճում գտնվում էր ավելի բարձր կարգավիճակով մարդ, ով միջնորդում էր որոշակի լուծման համար: Որքանո ՞ վ է նման դեպքում տեղին խոսել օբյեկտիվ դատավարության մասին», - ասաց Փաշինյանը:
Վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ները ակտիվորեն հայտարարում են Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև առկա տարաձայնությունների մասին: Ավելին, նշվում էր, որ իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցածի նածագահ Բակո Սահակյանից պահանջել է գործից ազատել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին, հակառակ դեպքում սպառնացել է դադարեցնել ֆինանսական աջակցությունը երկրին: Ավելի ուշ այս տեղեկությունը պաշտոնապես հերքել է ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ նշելով, որ բոլոր միջոցները փոխանցվում են ճիշտ ժամանակին:
Փաշինյանը խոսացել է նաև բանակցային գործընթացի մասին, հիշացնելով, որ արցախյան կողմին է փոխանցել բանակցային այն փաթեթը, որը ստացել է որպես ժառանգություն: Նա նշել է նաև, որ բոլոր բանակցությունները պետք է իրականացվեն բաց ձևով, քանի որ դա համազգային հարց է և հնարավորինս շատ մարդ ու հնարավորինս շատ բան պետք է իմանա այդ բանակցությունների մասին:
«Շարունակում եմ պնդել, որ ի վերջո ղարաբաղյան հարցը պետք է լուծի ժողովուրդը: Պարզապես միամիտ է մտածել, որ կարելի է կարգավորման այնպիսի տարբերակ ընդունել, որը անընդունելի կլինի ժողովուրդի համար», - ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Արցախի բանակցային սեղանի վերադարձին, ապա Փաշինյանը կրկին նշել է, որ Արցախի ժողովուրդը իրեն չի ընտրել, ուստի նա չի կարող ներկայացնել Արցախն այդ բանակցություններում, իսկ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը մասնակցել է Ադրբեջանի նախագահական ընտրություներում, տեղեկացնում է newsarmenia.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.