Թեհրան․ ԱՄՆ-ի մեղադրանքներն անհիմն են
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Օմանի ծոցում տանկերների վրա հարձակման մեջ Իրանի ներգրավվածության մասին ԱՄՆ-ի մեղադրանքն անհիմն է, հաղորդում է News.am-ը:
«Այն, որ ԱՄՆ-ն անհապաղ օգտվել է Իրանի դեմ մեղադրանքներ առաջադրելու հնարավորությունից՝ առանց փաստացի կամ անուղղակի ապացույցների, միայն ակնհայտ է դարձնում այն, Բ խումբն անցնում է Բ ծրագրին. սաբոտաժի ենթարկել Սինձո Աբեի դիվանագիտությունը (այն, որը վարում է Ճապոնիայի վարչապետը) և թաքցնել տնտեսական ահաբեկչությունն Իրանի դեմ», - Twitter-ում գրել է Զարիֆը:
Զարիֆը բազմիցս նշել է Իրանին ուղղված մի շարք քաղաքական գործիչների մեղադրանքների անհիմնությունը, որոնց նա անվանում է Բ խումբ: Բ խմուբ Զարիֆն անվանում է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի և Միացյալ Արաբական Էմիրությունների թագաժառանգ Մոհամմեդ բին Զաիդ Ալ Նահայանի«միավորումը»,:
«Ես զգուշացնում էի հենց այսպիսի սցենարի մասին մի քանի ամիս առաջ. ես պայծառատես չեմ, ես հասկանում եմ, թե ինչով է առաջնորդվում Բ խումբը», - գրել է Զարիֆը մեկ այլ թվիթում:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ կարծում է, որ Իրանը պատասխանատու է Օմանի ծոցում տանկերների վրա հարձակման համար: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել էր, որ տանկերների վրա հարձակման կապակցությամբ ԱՄՆ-ն Օմանի ծոց է ուղարկում է հրթիռային էսմինեց:
Իրանական և արաբական լրատվամիջոցները հինգշաբթի հաղորդել էին, որ Օմանի ծոցում հարձակման են ենթարկվել Front Altair և Kokuka Courageous տանկերները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 14:47
Следком Армении, помимо депутатов фракции "Армения" и бывших министров Сейрана Оганяна и Арцвика Минасяна, предъявил обвинения еще четырем лицам. Об этом сообщила пресс-служба Следкома Армении.
-
2025-07-28 14:45
Сообщения якобы об атаках инфраструктуры "Аэрофлота" хакерскими группировками достаточно тревожные, заявил пресс-секретарь президента России Дмитрий Песков.
-
2025-07-28 14:44
Мэр Гюмри Вардан Гукасян заявил, что осуждает аресты архиепископов Микаэла Аджапахяна и Баграта Галстаняна. Об этом он заявил журналистам в понедельник.
-
2025-07-28 14:41
Более 300 грузовиков с гуманитарной помощью прибыли на территорию сектора Газа. Об этом сообщило Управление по координации действий правительства Израиля на палестинских территориях (COGAT).