Ֆրանսիացի փաստաբանը և դատախազությունը պահանջել են դատավորի ինքնաբացարկը
Այսօր Վերաքննիչ դատարանում ընդմիջումից հետո նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը։ Նա ազգությամբ հայ է, ապրում, աշխատում է Ֆրանսիայում։
«Դուք չեք կարող քննել այս գործը, պարզապես չեք կարող։ Երբ ես որոշ ուսումնասիրություններ անցկացրեցի շատ հետաքրքիր կարծիք ունեցա հեղափոխությունից հետո Հայաստանում արդարադատության վերաբերյալ։ Այսօրվա առարկան ու խնդիրը միայն Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում, այլ վերաբերում է ազատության սկզբունքին, անմեղության կանխավարկածին, և սա է պատճառը, որ ես այդքան կիլոմետր հատել եմ ու եկել այստեղ», - հայտարարեց փաստաբանը։
Սևակ Թորոսյանը նաև նշեց, որ գնահատման արդյունքների համաձայն, դատավոր Արմեն Դանիելյանը շատ ցածր վարկանիշ ունի ու վկայակոչելով այդ տվյալները, հորդորեց Դանիելյանին ինքնաբացարկ հայտնել։
«Գործի վարույթը պետք է վստահվի ավելի բարձր վարկանիշ ունեցող դատավորի, փաստաբանների բարձր գնահատանքին արժանացած դատավորի։ Որպեսզի հանգստացնեք դատախազությանը, եկեք ամենամեծ հանգստությամբ ինքնաբացարկ հայտնեցեք, գոնե պաշտպանական կողմը նույնպես կհանգստանա, և վստահ եմ, որ հետո ձեր հանգստությունը կհիշեք», - ասաց Թորոսյանը։
Ավելի վաղ, դատավորը մերժել էր Քոչարյանի մյուս փաստաբանների միջնորդությունն՝ ինքնաբացարկ հայտնելու մասին։ Սակայն այդ որոշման հրապարակումից հետո դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց նաև տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Նա ևս կասկածի տակ էր դրել դատավոր Արմեն Դանիելյանի անաչառությունը։ Այս միջնորդությանը նույն հիմքով միացել էին նաև մեղադրող դատախազները։
Նկատենք՝ Վերաքննիչ դատարանում ընթանում է Գլխավոր դատախազության և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի ու տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի ներկայացրած բողոքների քննությունը։
Նրանք, մասնավորապես, Վերաքննիչ քրեական դատարանից պահանջել են ամբողջությամբ բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը և կայացնել նոր դատական ակտ` հաստատելով գործի վարույթի կասեցման հիմքի բացակայությունը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 12:20
Двое несовершеннолетних жителей Сюникской области заблудились и оказались на территории Азербайджана. Об этом сообщает Служба нацбезопасности Армении.
-
2025-06-06 12:03
Разоблачена очередная азербайджанская ложная манипуляция. Об этом сообщила председатель постоянной комиссии по защите прав человека и общественным вопросам Национального Собрания Республики Армения, полномочия которой были прекращены незаконно, беспартийный депутат Тагуи Товмасян.
-
2025-06-06 11:56
Спикер Совета Федерации Валентина Матвиенко рада возобновлению политического диалога двух стран на парламентском уровне. Об этом она сказала в ходе двусторонней встречи с главой Нацсобрания Армении Аленом Симоняном.
-
2025-06-06 11:53
Президент США Дональд Трамп мог потерять за день свыше одного миллиарда долларов из-за ссоры с американским предпринимателем Илоном Маском, при этом котировки акций компании Маска Tesla на открытии торгов на Уолл-стрит в четверг рухнули почти на 14%, сообщает портал Axios.