«ՈՉ ՈՔ ՉՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԻ ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԿԱՄ ԴԱԺԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ»։ ԻՍԿԱՊԵ՞Ս
Շնորհազրկված գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի վիճակը վատթարացել է. հիվանդությունների նախկին փնջին, որոնց թիվն անցնում էր 30-ից, ավելացել են նորերը։ Չկոնկրետացնելով, թե հատկապես ինչ հիվանդությունների մասին է խոսքը, Լևոն Բաղդասարյանը հաղորդեց, որ Գրիգորյանը շարունակում է շնչել թոքերի արհեստական օդափոխման սարքի օգնությամբ, և ընդգծեց. նրան սպառնում է մեկ կամ նույնիսկ երկու վերջույթների անդամահատում։ Բաղդասարյանը դիմել է Հայաստանի իշխանություններին, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պահանջելով պատժել օրենքը խախտող մարդկանց, սպառնալով հակառակ դեպքում կրկին դիմել ՄԻԵԴ։ Եվ հիշեցնելով, որ ավելի վաղ Եվրադատարանը որոշում էր ընդունել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։
Մի կողմ թողնենք Մանվել Գրիգորյանի անձը, մոռանանք նրա ծառայությունները պատերազմի տարիներին և ենթադրյալ հանցագործությունների մեղքը խաղաղ ժամանակներում, ինչն, ի դեպ, մեկ տարվա ընթացքում դեռ այդպես էլ ապացուցված չէ, ավելին, գործը նույնիսկ չի հասցվել դատարան։ Մի կողմ թողնենք հույզերն ու անձնական վերաբերմունքն այն մարդու նկատմամբ, որը ժամանակին հասարակական հստակ պարսավանքի և հիմնավորված քննադատության էր արժանանում այն սանձազերծ անօրինությունների համար, որ կատարում էր Էջմիածնում, և որը, ամենայն հավանականությամբ, դրա համար արժանի է ամենախիստ պատժի։
Այդ ամենը տվյալ դեպքում իրոք կարևոր չէ, քանզի նախ՝ առայժմ չի ստացել ոչ մի իրավաբանական հիմնավորում, իսկ երկրորդ՝ ակնհայտ է իրավական նորմերի մի ամբողջ փնջի խախտումը, որոնք Հայաստանը պարտավորվել է կատարել, ստորագրելով համապատասխան կոնվենցիաները։ Իսկ գլխավորը. ակներև է բացահայտ դաժան ու անմարդկային վերաբերմունքի ցուցաբերումը մարդու նկատմամբ, որի մեղքը, կրկնեմ, առայժմ դեռ ոչ ոք և ոչ մի կերպ չի ապացուցել։ Դե, և առհասարակ խոսքը բացարձակապես այն մասին չէ՝ մեղավոր է Գրիգորյանն այն բանում, ինչում նրան մեղադրում են, թե ոչ։ Պարզապես տարեց և շատ հիվանդ մարդը սուր կարիք ունի համարժեք բուժօգնության՝ համապատասխան բուժհաստատությունում։ Հարցը բառացիորեն անհետաձգելի է. խաղաքարտին է դրված Հայաստանի քաղաքացու կյանքը, որի նկատմամբ գործնականում հրապարակայնորեն կիրառվում են տևական կտտանքներ։
Այդ մարդն ակնհայտորեն չի կարող փախչել երկրից, նաև հաստատ ի վիճակի չէ որևէ կերպ ազդել քննության վրա. ուղղակի ֆիզիկապես անկարող է դա անել։ Հիվանդ ու անզոր գեներալին համառորեն կալանքի տակ պահողները չեն կարող չհասկանալ դա, հետևաբար՝ մենք գործ ունենք գիտակցված, կանխամտածված և ցուցադրաբար դաժան ու անմարդկային վերաբերմունքի հետ, որի պատճառներն անհասկանալի են ու անբացատրելի։ Այն աստիճան, որ մտքովդ անցնում են բացատրություններ, որոնք ընդհանուր ոչինչ չունեն տառապողի նկատմամբ տարրական կարեկցանքի և խղճահարության հետ. կրկնում եմ, ով էլ նա լինի։
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի», ասվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 5-րդ հոդվածում, ինչպես նաև բազմաթիվ այլ իրավական փաստաթղթերում, որոնց վաղուց միացել է Հայաստանը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ոչ այնքան վաղուց ընդունած որոշումը հրահանգում էր անհապաղ տեղափոխել գեներալին քաղաքացիական հիվանդանոց, որտեղ նա կարող է պատշաճ բուժում ստանալ։ Դա արվեց միայն այն բանից հետո, երբ նրա վիճակը դարձյալ կտրուկ վատացավ, և գեներալն ընկավ կոմայի մեջ։ Բայց Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը համառորեն չեն ցանկանում փոխել, չնայած ինչպես իրավական, այնպես էլ մարդասիրական բնույթի բոլոր փաստարկներին։ Ինչո՞ւ։ Ո՞ւմ և ի՞նչ նպատակով է այդքան հույժ անհրաժեշտ, որ նա մնա կալանքի տակ ու հիվանդանոցից հիվանդանոց տարվի՝ կախված վիճակի ժամանակավոր բարելավվումից կամ վատթարացումից։
Բազկաթոռին գամված, լիովին բարոյալքված և տանջահար մարդուն ժամանակ առ ժամանակ ցուցադրում են հասարակությանը, ինչը նույնպես անհամատեղելի է իրավական նորմերի հետ և մարդկային արժանապատվության բացահայտ նսեմացում է։ Բայց դա էլ է ներվում օրինախախտներին, որոնց պատասխանատվության ենթարկելու մասին ոչ ոք մի խոսք անգամ չի ասում։
Իրավիճակը, դատելով փաստաբանների հայտարարություններից, այն աստիճան լուրջ է, որ ակներև է գեներալի կյանքին սպառնացող իրական վտանգը։ Իշխանություններին դա պե՞տք է։ Թե՞ Գրիգորյանին ամեն գնով ճաղերի հետևում պահելու կույր ձգտումը մթագնում է ինչպես տարրական կարեկցանքը, այնպես էլ ողջամտությունը։ Չկա՞ այն ըմբռնումը, թե երկրի համար ինչ հետևանքների կհանգեցնի ևս մեկ մահը ճաղերի հետևում։ Հիշեցնեմ, որ հունվարին հայտարարած հացադուլի արդյունքում (որի մասին հասարակությունն անտեղյակ էր) «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացավ Haynews.am լրատվական կայքի պատասխանատու խմբագիր Մհեր Եղիազարյանը։ Ի դեպ, առ այսօր հայտնի չէ, թե արդյոք որևէ մեկը պատիժ կրել է դրա համար. ամենայն հավանականությամբ գործը պարզապես կոծկեցին։ Էլ ավելի վաղ՝ 2018-ի օգոստոսին, նույնպես առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով նույն հաստատությունում մահացավ ևս մեկ բանտարկյալ՝ Արարատ Նիկողոսյանը։
Պատկերացնելն անգամ դժվար է «Նուբարաշենում» ևս մեկ ողբերգական դեպքի հետևանքները, առավելևս նման աղմկահարույց գործում։ Ընդ որում՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին իրավիճակի համատեքստում։ Այն էլ այնպիսի պայմաններում, երբ ամեն ինչ ձգվում է ամիսներ շարունակ, և այդ ժամանակահատվածում հասցրել է որոշումներ ընդունել նույնիսկ իր դանդաղկոտությամբ հայտնի ՄԻԵԴ-ը. արագացված ընթացակարգով։ Եթե երկրի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ չէ (ինչին դժվար է հավատալ) Մանվել Գրիգորյանի առողջության հետ կապված իրավիճակի մասին, եթե կամայականություն են գործում ինչ-որ ստորին օղակներ, ապա իշխանությունը պետք է անհապաղ միջամտի և կանխի ծայրաստիճան անցանկալի զարգացումները։ Որովհետև նման պահվածքը, մեղմ ասած, արջի ծառայություն է և առաջին հերթին հենց իրենց՝ իշխանությունների բացահայտ անվանարկում։ Ինչպես նաև ամբողջ երկրի, քանզի, կրկնեմ, խոսքը Հայաստանի քաղաքացու կյանքին սպառնացող վտանգի մասին է, ինչը գիտակցաբար անտեսվում է բոլոր նրանց կողմից, ովքեր պատասխանատու են նրա նկատմամբ կիրառվող խոշտանգումների և դաժան, անմարդկային վերաբերմունքի համար։
Հետևաբար, նաև պետության ու իր ղեկավարության պատասխանատվության՝ միջազգային, այդ թվում մարդասիրական իրավունքի կոպիտ և կանխամտածված խախտումների համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 08:49
«Внутренние работают по принципу «разделяй и властвуй», внешние – по принципу «разделяй, чтобы уничтожить». И работают очень синхронно и «грамотно». Пусть Господь ниспошлет нам мудрость и благоразумие, чтобы не подчиниться и не поддаться правилам этой игры, не стать невольным пособником врагов. Один из первых шагов – переход из эмоционального поля в область холодного рассудка», - написал священнослужитель Тер Нерсес Гарегин Асрян.
-
2025-06-02 09:13
"Пашинян окончательно присоединился к нашей кампании по выведению террористов в рясе на чистую воду», - так откровенно прокомментировал один из бакинских Телеграм-каналов ситуацию, сложившуюся в Армении после последних, мягко говоря, скандальных заявлений представителей властей. Слово «скандальный» в данном контексте действительно звучит слишком мягко, не отражая всей недопустимости и беспрецедентности сути, содержания, направленности и формы происходящего.
-
2025-05-28 09:42
«Коротко о пиар-акции под названием «Ереванский диалог». За счет армянских налогоплательщиков в гостинице «Двин» собрались несколько десятков госчиновников, экспертов и «просто хороших людей», чтобы верховный предатель армянской нации у них на глазах от имени нас всех вымаливал у азербайджанцев и турок мир и фактически заявил, что готов согласиться на ЛЮБОЕ их требование. Все», - написал правозащитник, бывший Омбудсмен Арцаха Рубен Меликян.
-
2025-05-26 09:49
Армянские правозащитники и представители гражданского общества выступили с заявлением о неприемлемости участия в конференции «Ереванский диалог» старшего советника Центра внешней политики Великобритании Крейга Олифанта. Авторы заявления требуют от МИД Армении объяснений по поводу приглашения в Ереван лица, принимавшего участие в форуме, состоявшемся в здании Арцахского государственного университета в оккупированном Степанакерте в апреле текущего года.