Последние новости

Երևանում տրվել է Հայաստան-ԵԽ գործողությունների ծրագրի մեկնարկը

Երևանում հանդիսավորապես մեկնարկել է Հայաստան-ԵԽ 2019-2022 թվականների գործողությունների ծրագիրը։

Հանդիսավոր արարողությունից հետո տեղի կունենա հոբելյանական դրոշմանիշի մարման արարողությունը՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի և ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բաթաինի-Դրագոնի մասնակցությամբ։

Դրոշմանիշը տպագրված է «Ասողիկ» տպագրատան կողմից, «Հայփոստ» ՓԲԸ պատվերով, նվիրված է «Եվրոպայի խորհուրդ» թեմային։ Բացիկին գրված է՝ «Մեր իրավունքները, մեր ազատությունները, մեր Եվրոպան», ԵԽ 70-ամյակ։ Բացիկի դիզայները Վահագն Մկրտչյանն է։ Այն տպվել է 1000 օրինակով, տեղեկացնում է NEWS.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ