ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է ՀՈԳՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՔԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
Եվ կրկին իշխանության կուսակցությունը թռցրեց օրենսդրական նախաձեռնությունը ընդդիմության ձեռքից, որպեսզի… ժողովրդավար երևա։ Խոսքն ընդդիմության դերի բարձրացմանը վերաբերող օրինագծերի մասին է. նախաձեռնություն, որն իշխանությունը ախր ոչ մի կերպ չէր կարող զիջել։ Դե, շատ է ուզում ամեն ինչում նախաձեռնող թվալ, իսկ տվյալ հարցում առավելևս՝ գաղափարի գեներատոր, այլ ոչ թե ընդդիմության ցանկությունը կատարող։ Նույնիսկ եթե այդ ցանկությունները համընկնում են։
Նշենք, որ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մշակել է օրենսդրական շտկումներ, որոնցով առաջարկվում է ընդդիմությանն օժտել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամության թեկնածուներ առաջադրելու իրավունքով։ Ըստ հեղինակի, ընդդիմությունը պետք է առաջադրի ՏՄՊՊՀ-ի 7 անդամներից 3-ին և ՀԾԿՀ-ի 5 անդամներից 2-ին։
Չնայած օրինագծերի նախապատմությանը, որ շարադրեց Բագրատյանը, նրա մշակած փաստաթղթերը խորհրդարանը մերժեց։ Ինչում ինքը՝ Բագրատյանը կասկած չուներ, նախապես հայտարարելով, թե՝ քանի որ ինքը գիտի, որ իշխանության խմբակցությունը կխեղդի մեծամասնությամբ, դրա համար էլ կոչ չի անում քվեարկել իր օրինագծերի օգտին։ Իսկ նախապատմությունը հետևյալն է. կառավարության ժամի ընթացքում պատասխանելով Սերգեյ Բագրատյանի հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նպատակահարմար է համարում անկախ հանձնաժողովների կազմում ընդդիմության թեկնածուների առաջադրման հնարավորությունը և առաջարկեց սկսել աշխատանքն այդ ուղղությամբ։ ԲՀԿ-ականը անսաց վարչապետին և հանդես եկավ վերոնշյալ երկու նախաձեռնություններով, որոնց նպատակը այդ կառույցների նկատմամբ հասարակայնության վստահությունը բարձրացնելն է։
Բագրատյանի առաջարկած մեխանիզմները մանրամասնորեն ներկայացնելն անիմաստ է, քանի որ իշխանության խմբակցությունը մերժեց օրինագծերը։ Սակայն նշենք, որ պրոֆիլային խորհրդարանական հանձնաժողովի կարծիքը ներկայացնող Աննա Կարապետյանը՝ «Իմ քայլը» խմբակցությունից, փաստաթղթերն անվանեց հում և անորակ, կոչ անելով ԱԺ հնաբնակին և խմբակցության նրա գործընկերներին այսուհետ ներկայացնել որակյալ օրինագծեր։
Ասենք, ընդդիմության դերի բարձրացման ամենաթունդ ջատագովի դերի համար պայքարն այդքանով չավարտվեց։ Կառավարությունը, ԲՀԿ-ականի խոսքերով, հաղորդելով, որ համանման օրինագիծ է մշակել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, առաջարկեց համատեղել փաստաթղթերը և միասին աշխատել օրինագծի վրա։ Սակայն ընդդիմության դերի բարձրացման մասին հոգացող ԱԺ նախագահը աննպատակահարմար համարեց օրենսդրական համագործակցությունն ընդդիմության ներկայացուցչի հետ՝ նույն այդ ընդդիմության դերի բարձրացման համար։ Եվ օրինաստեղծ շփման չգնաց։
Այլ կերպ ասած, ստացվում է, որ իշխանությունը ցանկանում է բարձրացնել ընդդիմության դերը, առաջարկելով ընդգրկել դրա ներկայացուցիչներին այնպիսի անկախ մարմիններում, ինչպիսիք են ՏՄՊՊՀ-ը, ՀԾԿՀ-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, և ընդ որում չի ցանկանում օրինագծի մշակման գործում փոխգործակցել նույն այդ ընդդիմության հետ։ Ուստի զարմանալի չէ, որ պրոֆիլային հանձնաժողովում իր՝ նախագահ Միրզոյանի ներկայացրած օրինագծի քննարկումն ընդդիմադիրները քամահրեցին. Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում ընդգրկված ԲՀԿ և ԼՀ խմբակցությունների անդամները, պատճառաբանելով զբաղվածությունը, քննարկմանը չմասնակցեցին…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-12-13 14:17
Вопрос Арцаха не закрыт, конфликт еще более углубился и Азербайджан должен понести ответственность за свою преступную деятельность, заявил руководитель фракции «Армения» Сейран Оганян на последнем в этом году брифинге в НС, который, по его словам, проходит в трагических для Арцаха и Армении обстоятельствах.
-
2023-12-12 15:34
15 млн драмов за уклонение от службы в армии, ну или 10 млн, но тогда придется отслужить месячишко рядовым солдатом, или 5 млн, если согласен отслужить 6 месяцев, на худой конец 2,5 млн драмов, но в этом случае придется год отслужить, если же денег нет, то долг отдавать родине придется натурой – все 24 месяца. Такова логика придуманных депутатом Айком Саркисяном поправок в закон «О военной службе и статусе военнослужащего».
-
2023-12-12 13:56
Правящая фракция созвала внеочередное заседание НС, чтобы повысить внешний долг еще на 50 млн евро. Взять очередной кредит – на этот раз 50 млн евро – на текущие расходы госбюджета, который, однако, правительство упаковало в красивый фантик, украсив его еще и бантиками. Так охарактеризовала оппозиция в лице фракции «Армения» один из вопросов повестки внеочередки – ратификацию НС кредитного соглашения между РА и ОПЕК под названием «Программа зеленого и инклюзивного развития».
-
2023-12-05 14:39
Оказывается, оппозиция должна быть благодарна правящей силе за то, что последняя спасает ее лицо, отказываясь даже включить в повестку НС инициативу «Айакве» по криминализации признания Арцаха частью Азербайджана. Об этом заявил спикер НС Ален Симонян в ходе заседания очередной сессии парламента.