ԲՀԿ․ Հայաստանում ներդրումներ կատարելու համար հստակ համակարգ է անհրաժեշտ
2017 թվականի վերջին, երբ ֆինանսների նախարարը Վարդան Արամյանն էր, պետական բյուջեն ներկայացնելիս ներմուծեցին հարկաբյուջետային քաղաքականության նոր տրամաբանություն և կանոններ:
Այն սահմանափակում դրեց արտաքին պարտքի ներգրավման վրա, բայց որպես դրան հակակշիռ կապիտալ ներդրումների ծավալը զգալիորեն աճեց: Հունիսի 20-ին Ազգային ժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նրա խոսքով, սակայն, ծավալը, որ նախատեսված էր 2018 թվականին կապիտալ ներդրումների մեծացման համար, չկատարվեց, իսկ խոսքը 80 մլն դոլարի մասին էր: Իսկ եթե քաղաքացին երկրում անվտանգություն, արդարություն և աշխատանք է պահանջում, ապա կոնկրետ բյուջեի կատարման իմաստով անհրաժեշտ են արդյունավետություն, արտադրողականություն և շահութաբերություն: «Ես այդպես էլ չտեսա, որ բազմակողմանի ներկայացնեն կապիտալ ներդրումների տնտեսական կամ սոցիալական արդյունավետությունը: Այս մասին զրո տեղեկատվություն է, միայն ասացին, որ արտահանման հատվածում շահութաբերությունը 8 տոկոսով ցածր է, քան մյուս ոլորտներում, բայց ոչ մի խոսք չեղավ այն մասին, թե դա ինչպես է համադրվում ներքին շուկայի խնդիրների հետ»,- դժգոհեց խորհրդարանականը:
Բացի այդ, ինչպես նշեց պատգամավորը, հունվարին արտահանումը կրճատվել է 16,2 տոկոսով, փետրվարին` 8,2 տոկոսով, մարտին՝ 2,2 տոկոսով, ապրիլին ավելացել է 9,9 տոկոսով: «Ընդհանուր առմամբ չորս ամիսների ընթացքում արտահանումը կրճատվել է 4,1 տոկոսով, մինչդեռ մարտ-ապրիլին արտահանման ցուցանիշները թվերով նույնն են` 207 մլն դոլար», - նշեց նա:
Մելքումյանը նաև նշեց, որ այսօր Հայաստանում ներդրումների ընդունման հստակ համակարգ չկա: Խոշոր ներդրողները գալիս են, հանդիպում են վարչապետի, նախարարների և փոխնախարարների հետ ու հեռանում, որովհետև պարզ չէ, թե ինչ մեխանիզմներով են ներդրումները կատարվում: «Անհրաժեշտ է օրենքով պատասխանատվություն սահմանել ներդրումների ընդունման և մերժման համար, այլ ոչ թե քննարկել դա», - եզրափակեց պատգամավորը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 14:53
Таксистам Армении простят около $3,5 млн задолженностей по ранее действовавшим пошлинам. Соответствующее решение было принято на заседании правительства в четверг.
-
2025-07-31 14:52
Снос памятника живописцу-маринисту Ивану Айвазовскому в Степанакерте — акт вандализма, заявил автор монумента народный художник РФ Салават Щербаков.
-
2025-07-31 14:33
Ожидаемыми отключениями электроэнергии, воды и газа нас готовят к темной и холодной зиме. Об этом на своей странице в «Facebook» написал политолог Степан Даниелян.
-
2025-07-31 13:24
Территориальная целостность, суверенитет и юрисдикция Армении, конечно, не могут быть переданы в аутсорсинг, а управление железными дорогами, трубопроводами и линиями электропередач – да. Об этом на своей странице в «Facebook» написала пресс-секретарь премьер-министра Армении Назели Багдасарян.