Նման այլ երկիր և նման կառավարություն չկա
2018-ը բյուջեի առումով աննախադեպ եմ համարում համաշխարհային ողջ պատմության ընթացքում, և ես շատ եմ կասկածում, որ որևէ այլ երկրում տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2018-ի բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման արդյունքների հիման վրա հունիսի 20-ին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ 2018 թվականին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, վարչապետի 5 ընտրություն, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, մի քանի քաղաքներում արտահերթ ընտրություններ և, ի վերջ, տեղի ունեցավ «թավշյա հեղափոխությունը»։
«Եվ ի՞նչ ունենք մենք այս տարվա արդյունքներով մակրոտնտեսական առումով։ Այս տարվա արդյունքներով գրանցվել է 5,2 տոկոսանոց տնտեսական աճ այն դեպքում, երբ կառավարությունը, ընդունելով բյուջեի նախագիծը, կանխատեսել էր 4,5 տոկոս աճ։ Այսինքն՝ կառավարությունը 2018 թվականին չունի որևէ չկատարած պարտավորություն։ Մակրոտնտեսական կայունությունը պահպանվել է լիովին, և այս առումով մենք կարող ենք ասել, որ կառավարությունն իր աշխատանքը փայլուն է կատարել, քանի որ այս բոլոր քաղաքական ցնցումների համատեքստում լիարժեք ապահովել է բնականոն կյանքը երկրում»,- ասել է Փաշինյանը։
Նա անդրադարձավ նաև այս տարվա ցուցանիշներին՝ նշելով, որ 2019-ի առաջին եռամսյակում 7.1 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, ինչը ԵՏՄ տաարծքում ամենաբարձր ցոքւցանիշն է: Ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշի 9.2 տոկոս աճ է արձանագրվել, որը նույնպես ԵՏՄ տարածքում ամենաբարձր ցուցանիշն է: Նրա հավաստմամբ՝ պետբյուջեի եկամտային մասը գերակատարվել է առնվազն 62 մլրդ դրամով:
«Եթե համարենք, որ 2018-ին Կառավարությունը առնվազն ճգնաժամային կառավարման ռեժիմում էր գտնվում, այս խնդիրը լուծվել է բացառիկ հաջողությամբ: Ես շատ եմ կասկածում, որ աշխարհում կա որևէ երկիր, որտեղ հեղափոխություն տեղի կունենար և մակրոտնտեսական կայունությունը կպահպանվեր և տնտեսությունը ռեցեսիայում չէր հայտնվի առնվազն տևական ժամանակով», – ասաց վարչապետը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 06:42
Государственный департамент США в воскресенье заявил, что приветствовал бы любое решение о продлении однодневного пасхального перемирия, объявленного президентом России Владимиром Путиным, несмотря на то, что ранее Кремль заявлял, что приказа о таком продлении не поступало, сообщает Reuters.
-
2025-04-21 06:40
Заместитель министра иностранных дел Ирана по правовым вопросам Казем Гарибабади, который является членом иранской переговорной группы, заявил, что в переговорах с Соединенными Штатами обогащение урана является красной линией для Ирана, передает Mehr.
-
2025-04-21 06:38
Власти Украины потребовали от американского телеканала Fox News извиниться за обозначение Киева как российского города во время трансляции пасхальной литургии.
-
2025-04-21 06:34
Израильская полиция угрожала христианам, пытавшимся отметить Пасху, напав на них у Храма Гроба Господня в Восточном Иерусалиме, сообщает телеканал Al Jazeera.