Վանեցյանը վստահեցրեց, որ ներքին տեղեկությունները Հայաստանից Ադրբեջանում հայտնվել չեն կարող
Փաստաթուղթը ենթադրում է տեղեկությունների փոխանակում, երկրների համապատասխան կառույցների միջեւ համակարգում տեղեկատվական անվտանգության ոլորտում:
Հունիսի 20-ին Ազգային ժողովի նիստում ՀԱՊԿ երկրների միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին պայմանագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին այն մասին, թե արդյոք չկա՞ն սպառնալիքներ, որ երկրի վերաբերյալ որոշ տեղեկություններ կարող են հայտնվել Ադրբեջանում: Պատգամավորները վկայակոչեցին այն, որ ՀԱՊԿ որոշ երկրներ Բաքվի հետ համագործակցում են միջազգային իսլամական կազմակերպությունների գծով:
Ի պատասխան՝ Վանեցյանը հավաստիացրեց, որ նման սպառնալիք չկա: Նրա խոսքով՝ խոսքը տեղային եւ փակ համակարգի մասին է, որը կարող է օգտագործվել բացառապես ՀԱՊԿ անդամ երկրների կողմից, իսկ կազմակերպության անդամ չանդիսացող երկրներն այնտեղ մուտք ունենալու հնարավորություն չունեն: «Իհարկե, մենք չենք կարող ամբողջությամբ բացառել ուրիշների կողմից տեղեկություններն օգտագործելու լռելյայն համաձայնությունը: Բայց պետք է բոլոր ջանքերն օգտագործենք, որպեսզի նման դեպքեր չլինեն»,- հավելեց նա:
ԱԱԾ ղեկավարը նաեւ պարզաբանեց, որ տեղեկատվական անվտանգության այս համակարգը չի ինտեգրվի Հայաստանի պետական հաստատություններին, ինչը հստակ ամրագրված է համաձայնագրում: «Այնպես որ՝ վտանգ չկա, որ նման ներքին տեղեկությունները կարող են Հայաստանից Բաքվում հայտնվել»,- եզրափակեց ԱԱԾ ղեկավարը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.