Հայկական պատվիրակությունը լքել է դահլիճը․ Լարված իրավիճակ Թբիլիսիում
Վրաստանի խորհրդարանում այսօր տեղի ունեցած վիճաբանությունից հետո հայկական պատվիրակությունն ամբողջ կազմով լքել է նիստերի դահլիճը: Facebook–ի իր էջում տեսանյութի միջոցով այս մասին հայտնում է հայկական պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
«Մեր պատվիրակությունն ամբողջ կազմով լքեց պառլամենտի դահլիճը: Հաշվի առնելով, որ մի կողմից մեր դաշնակիցներն են, մյուս կողմից` եղբայրական ժողովուրդ, մենք երկու քարի արանքում էինք, ինչի համար էլ որոշեցինք լքել դահլիճը: Ցավալի է, որ նման բաներ են լինում»,–ասում է նա։
Սիմոնյանի խոսքով` հայկական պատվիրակությունը շուտով Հայաստան կվերադառնա։
«Տնից լավ տեղ չկա»,– նշում է Սիմոնյանը։
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանում անցկացվում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում է ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր որոշ պատգամավորներ հայտարարել են, որ Գավրիլովին խորհրդարանի դահլիճ ներս մտնելու հնարավորություն չեն տալու: Այնուամենայնիվ, Գավրիլովը մուտք գործել է դահլիճ, ու նրա ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը լքել է դահլիճը` ի նշան բողոքի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 05:44
Отказ армянских властей от продвижения темы международного признания Геноцида армян может привести к новым преступлениям против армянского народа. Об этом в интервью Sputnik Армения заявил эксперт по международному праву, бывший депутат Тарон Симонян.
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.