Последние новости

Հեռացավ առանց լսելու պաշտպանությանը

Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի քննությունը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն խնդրեց դատարանից, որպեսզի թույլ տան հրապարակել իր միջնորդությունը գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին։ Նա գրավոր այն ներկայացրել էր դատարան։

Մեղադրող կողմն առարկեց ներկայացված ձևաչափին, խնդրեց դատարանին նիստը շարունակել սահմանված կարգով, այսինքն՝ շարունակել բողոքների քննությունը։ Տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նույնպես առարկեց՝ նշելով, որ պաշտպանական կողմը պետք է արտահայտի իր կարծիքը մեղադրող և տուժող կողմերից ներկայացված բողոքներ առնչությամբ։

Հիշեցնենք, որ երեկ կայացած դատական նիստի ընթացքում վերաքննիչ բողոքների հիմքերը ներկայացրեցին մեղադրանքի կողմը, տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, դիրքորոշումներ հայտնեցին նաև տուժողների իրավահաջորդները։ Այսօրվա նիստում բողոքների վերաբերյալ ելույթներով հանդես պետք է գար պաշտպանական կողմը։

Դատավոր Արմեն Դանիելյանը հիշեցրեց, որ Հ. Խուդոյանը միջնորդություն էր ներկայացրել գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին, որի վերաբերյալ հայտարարել էր այսօր՝ նիստի մեկնարկին։ Այն մոտքագրվել էր դատարան՝ նախօրեին։

«Պաշտպաններն այս փուլում պետք է հանդես գային պատասխան ելույթներով, սակայն ցանկություն հայտնեցին հանդես չգալ ելույթով, այլ պահանջ ներկայացվեց, որպեսզի առաջանհերթության կարգով քննարկման ենթարկվի միջնորդությունը։

Նկատի ունենալով, որ պաշտպանության կողմի դրսևորած վարքագիծն ուղղված էր, իմ դիտարկմամբ, դատական նիստի բնականոն ընթացքը խաթարելուն, անհարգի ձգձգելուն, ըստ էության, իրենց վերապահված իրավունքների իրացումից, ըստ էության, հրաժարվելուն, ելնելով արդարադատության արդյունավետության շահերից, դատական ստուգումը հայտարարում եմ ավարտված, դատարանը հեռանում է խորհրդակցության դատական ակտեր կայացնելու։ Այն կհարապարկվի հունիս 25-ին ժամը 16։00-ին»,- հայտարարեց դատավորը։

Ռ. Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ ելույթ են ուզում ունենալ, սակայն դատավորը հայտարարեց. «Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ», տեղեկացնում է Panorama.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ