Պետդեպարտամենտ․ Թուրքիայի դեմ պատժամիջոցները «կենսունակ» տարբերակ է
Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու հետ կապված տնտեսական պատժամիջոցները մնում են «կենսունակ» տարբերակ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Կլարկ Կուպերը, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները շարունակում են բանակցություններ վարել Թուրքիայի հետ՝ վեճը լուծելու համար:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է նախ լավ մտածի, ապա նոր ՆԱՏՕ-ի անդամի դեմ պատժամիջոցներ սահմանի:
«Ես պատժամիջոցներ սահմանելու համար որևէ հնարավորություն չեմ տեսնում: Սակայն եթե նրանք դա անեն, ապա մենք սեփական պատժամիջոցները կունենանք»,- ասել էր նա:
Կուպերի խոսքով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի իր դաշանկիցները նախկինի պես շարունակում են Թուրքիային հակահրթիռային պաշտպանության այլընտրանքային համակարգեր առաջարկել: Եվ ԱՄՆ-ի կողմից նույնիսկ ամենաչնչին պատժամիջոցները կարող են հանգեցնել թուրքական լիրայի հերթական անկմանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.