ԵՄ նոր նախագահը ընտրվելու է արտահերթ գագաթնաժողովում
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները համաձայնության չեն եկել Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի շուրջ, բանավեճերը շարունակելու համար հունիսի 30-ին արտահերթ գագաթնաժողով է նշանակվել Բրյուսելում: Այս մասին գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, տեղեկացնում է Aysor.am-ը:
«Թեկնածուներից ոչ մեկը չունի մեծամասնություն, առայժմ վաղաժամ է խոսել անունների մասին: Մենք կրկին կհանդիպենք հունիսի 30-ի գագաթնաժողովում», - հայտարարել է նա:
Տուսկն ընդգծել է, որ ԵՄ-ի ղեկավարները տրամադրված են փաթեթային որոշման հասնել ԵՄ-ի բոլոր հանգուցային պաշտոններում նշանակումների շուրջ: Եվրահանձնաժողովի ղեկավարից բացի՝ նրանք պետք է որոշեն, Տուսկի հաջորդին Եվրախորհրդի նախագահի պաշտոնում, ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին, որը կփոխարինի Ֆեդերիկա Մոգերինիին, Եվրախորհրդարանի նոր նախագահին՝ Անտոնիո Տայանիի փոխարեն և Եվրոպայի Կենտրոնական բանկի նախագահին՝ Մարիո Դրագիի փոխարեն:
«Մենք մտադիր ենք գտնել փաթեթային լուծում, որը կարտացոլեր Եվրամիության ողջ բազմազանությունը: Առայժմ ես կշարունակեմ կոնսուլտացիաները Եվրոպական խորհրդարանի հետ», - ասել է Տուսկը:
«Եվրամիության բազմազանություն» արտահայտությունը նշանակում Է, որ ԵՄ-ի ինստիտուտների նոր ղեկավարների թվում պետք է լինեն ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, որոնք ներկայացնում են Եվրամիության տարբեր տարածաշրջաններն ու քաղաքական կուսակցությունները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.