Հրայր Թովմասյան գնաց աշխատանքի
Այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, որին լրագրողները հանդիպել են դատարանի շենքի դիմաց, հրաժարվել է մեկնաբանել Սահմաանդրական դատարանի պաշտոնում Ազգային ժողովի կողմից ընտրված Վահե Գրիգորյանի երեկվա հայտարարությունները, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Ինչպես տեսնում եք, ես հիմա գնում եմ աշխատանքի։ Ինչ-որ հայտարարություն, եթե անհրաժեշտություն լինի, կանեմ և մամուլի հետ կհանդիպեմ։ Այս պահին ոչինչ չունեմ ասելու», - լրագրողների հետ կարճ զրույցում ասել է Թովմասյանը ու մտել Սահմանադրական դատարանի շենք։
Հիշեցնենք՝ Վահե Գրիգորյանը երդման արարողության ժամանակ հայտարարել էր, որ այս պահին Սահմանադրական դատարանում իր երդման պահից հետո լինելու է երկու ընտրված դատավոր։
«Երդումը տալուց, Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ես, ստանձնելով Սահամանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրանց համախոհությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ», - մասնավորապես ասել էր նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 18:50
В Ереване только что задержали бизнесмена, благотворителя Самвела Карапетяна.
-
2025-06-17 18:46
Совместные армяно-иранские инфраструктурные проекты не пострадают в результате военной эскалации между Ираном и Израилем. Об этом заявил посол Ирана в Армении Мехди Собхани, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-06-17 18:42
Глава фракции "Гражданский договор" Айк Конджорян заявил, что пришло время обсудить вопрос национализации "Электрических сетей Армении". Об этом он сказал на фоне заявления владельца компании Самвела Карапетяна о том, что он готов защитить Армянскую Апостольскую церковь.
-
2025-06-17 17:49
Премьер-министр Армении Никол Пашинян едет в Турцию для согласования с президентом Реджепом Тайипом Эрдоганом условия для заключения мирного договора с Азербайджаном, пишет 24News со ссылкой на дипломатический источник.