Последние новости

Արգելված կմնան մինչև տարեվերջ

Ռուսաստանի Դաշնությունից դեպի Վրաստան չվերթների արգելքը կպահպանվի մինչև 2019-ի վերջ։ Այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի զբոսաշրջության ոլորտի կապերի փոխնախագահ Յուրի Բարզիկինը:

Panarmenian.net-ի փոխանցմամբ, Բարզիկինի կարծիքով, օդային երթևեկությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանը չի փոխել ռուսատյացության հռետորաբանությունը։ Նրա խոսքով վրացիների կողմից այս առումով դեռևս առաջընթաց չկա:

Ավելի վաղ Վրաստանում զարգացած իրադարձությունների պատճառով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ավիաընկերություններին արգելվում է հուլիսի 8-ից փոխադրումներ կատարել ՌԴ-ից Վրաստան։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ