ՀՀԿ. Դատարանը բացառապես քաղաքական որոշում է կայացրել
ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի երեկ հրապարակված որոշման կապակցությամբ, տեղեկացնում է News.am-ը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«• Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը եւ կայացրել է բացառապես քաղաքական որոշում:
• Նշված գործընթացը որեւէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ դատական իշխանության անկախության հետ։
• Ռոբերտ Քոչարյանի` թվով երրորդ կալանավորումը շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսեւորումն է, որով փորձ է արվում նաեւ շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր կուտակվող բազում խնդիրներից:
• Նման զարգացումները վնաս են հասցնում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակին եւ միջազգային վարկանիշին։
Միաժամանակ ընդգծում ենք, որ առնվազն զավեշտալի են իշխանական քարոզչական մեքենայի ջանքերը Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շարունակական անկումը բացատրել Ռոբերտ Քոչարյանի կամ այլ ընդդիմադիր գործիչների կալանքի տակ չգտնվելու հանգամանքով:
• Երկրում շարունակաբար խրախուսվում է հասարակության պառակտման գործընթացը, որն առավել վտանգավոր է դառնում տարածաշրջանային խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին։
• Այսպիսի որոշումները ապացուցում են, որ ազդարարված դատաիրավական բարեփոխումների եւ դատարանների անկախության աստիճանը բարձրացնելու մասին հայտարարությունները կեղծ են:
• Հանրապետականն այս հարցի եւ նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաեւ միջազգային համապատասխան հարթակներում եւ ձեւաչափերով»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.