Երկրորդ կինը ԵԽ Գլխավոր քարտուղարի պաշտոնին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղար է ընտրվել 59-ամյա Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը:
Նա Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերով նախարարն է:
Իր լիազորությունների 5-ամյա ժամկետը Պեյչինովիչ-Բուրիչը կսկսի կատարել սեպտեմբերի 18-ից՝ փոխարինելով ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թորբյորն Յագլանդին: Նա պատմության մեջ երկրորդ կին ղեկավարը կլինի, որը կգլխավորի կառույցը:
1989-1994թթ. ԵԽ-ն գլխավորել է ֆրանսուհի Կատրին Լալյումյերը:
Նոր գլխավոր քարտուղարը պաշտոնը կստանձնի այս տարվա հոկտեմբերին ու կփոխարինի Եվրոպայի խորհրդի ներկայիս գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով կառույցը ղեկավարում է 2009-ի հոկտեմբերի 1-ից։ Նա ընտրվել է 2 անգամ՝ 5 տարի ժամկետով, հայտնում է Deutsche Welle-ն:
Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ստացել է 169 ձայն։ Մյուս թեկնածու՝ Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական հարցերով նախարար Դիդիե Ռեյնդերսը ստացել է 105 ձայն, տեղեկացնում է Panarmenian.net-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.