Տուրիստական տրաֆիկի կրճատումը 200-300 մլն դոլարի վնաս կպատճառի
Վրաստանի Ազգային բանկը հրապարակել է հայտարարություն լարիի փոխարժեքի հետ կապված, որում բացատրել է, թե ինչու չի վաճառի արժութային պահուստներ, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Համաձայն հունիսի 27-ի պաշտոնական փոխարժեքի՝ լարին նորից արժեզրկվել է. ԱՄՆ 1 դոլարն աժե 2.8470 լարի, 1 եվրոն՝ 3.2356 լարի։ Ընդ որում՝ առևտրային բանկերում և արժույթի փոխանակային կետերում լարիի փոխարժեքը ավելի ցածր է՝ 1 դոլարն արժե 2.9 լարի։
«Փոխարժեքը ավտոմատ կայունացնող է համարվում արտաքին շոկերի շրջանում։ Այս պայմաններում փոխարժեքի արժեզրկումը կատարում է «շոկը կլանող» մեխանիզմի դեր։ Արժեզրկման հետևանքով որոշ ժամանակ անց կրճատվում է ներմուծումը և/կամ արտահանումը։ Որքան արագ տեղի ունենա փոխարժեքի ճշգրտումը, այնքան փոքր կլինի բացասական ազդեցությունը տնտեսության համար և, հետևաբար, կպահանջվի ավելի քիչ արժեզրկում։
Ազգային բանկի կողմից նման շրջանում օտարերկրյա արժույթի վաճառումը միայն կհետաձգի արժույթի փոխարժեքի ճշգրտումը, կհանգեցնի շոկի խորացման և փոխարժեքի ավելի մեծ արժեզրկման (տարբեր տարիների օրինակներ՝ Ադրբեջան, Ղազախստան, Ռուսաստան, Ուկրաինա)։
Այս փուլում դժվար է ճիշտ կանխատեսումներ անել, սակայն, համաձայն նախնական հաշվարկների, Ռուսաստանից զբոսաշրջային հոսքի կրճատման ազդեցությունը Վրաստանի տնտեսության վրա կկազմի մոտ 200-300 մլն դոլար տարվա մնացած մասի ընթացքում։ Այդ արտաքին շոկը կանդրադառնա վճարային հաշվեկշռի և, հետևաբար՝ փոխարժեքի վրա...»,- ասվում է Ազգային բանկի հայտարարությունում, տեղեկացնում է News.am-ը։
Ընդ որում՝ Ազգային բանկը կանխատեսում է, որ չնայած ռուսական շոկին՝ Վրաստանի վճարային հաշվեկշիռը տարվա արդյունքներով կբարելավվի անցած տարվա համեմատ։
Ազգային բանկը մեկ անգամ ևս քաղաքացիներին կոչ է արել վարկեր վերցնել այն արժույթով, որով քաղաքացիները եկամուտ են ստանում։
«Միևնույն ժամանակ, ևս մեկ անգամ հաստատվել է, որ դոլարայնացումը նվազեցնելու քաղաքականությունը և պատասխանատու վարկավորման սկզբունքների գործարկումը ճիշտ և ժամանակին ընդունված որոշում են եղել»,- ասվում է հայտարարությունում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).