Միրզոյանը ճանաչեց ճգնաժամը ՍԴ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այնքան էլ ողջունելի տարբերակ չի, որ առանց փոխհամաձայնության գալու կառավարությունը ՍԴ դատավորի երեք թեկնածուի առաջադրի: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ հիմք ընդունելով Վահե Գրիգորյանի հայտարարությունը, որ ՍԴ-ում կա ընդամենը 2 դատավոր, կառավարությունն իր կողմից թեկնածուներ առաջադրի:
Արարատ Միրզոյանը նշեց, որ իր կարծիքով լավագույն լուծումն այն է, որ դատարանի ձևավորմանը մասնակցություն ունեցող 4 մարմինները (կառավարություն, ԱԺ, ՀՀ նախագահ և դատավորների ընդհանուր ժողով) քննարկումներ անցկացնեն, լուծումներ գտնեն:
«Ես խոսում եմ լայն կոնսենսուսի ճանապարհով ճգնաժամի հաղթահարման մասին»,-ասաց ԱԺ նախագահը:
Նա կտրականապես չհամաձայնեց քաղաքական որոշ ուժերի դիրքորոշմանը, թե գործող իշխանությունը խնդիր է դրել զավթել ՍԴ-ում իշխանությունը. «138 տոկոսով համաձայն չեմ ձեր ձևակերպումների հետ: Ես կարծում եմ, որ ճգնաժամն առկա է անկախ նրանից Վահե Գրիգորյանի նամակը կլիներ, թե ոչ: Ի վերջո տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ տարբեր ժամանակներում տարբեր հարցեր են բարձրացնում, որոնք գրավում են հանրության ուշադրությունը, ֆիքսում են մինչ այդ եղած, բայց չնկատված խնդիրներ»:
Հարցին, թե արդյոք խնդիր է դրված, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հեռանա, Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր դրված տեսականորեն չի կարող, որովհետև որևէ մեկը՝ լինի ԱԺ-ն, նախագահը, վարչապետը, թե կառավարությունը, այդպիսի լիազորությունով օժտված չէ»:
Դիտարկմանը, թե այս իրավիճակում ՍԴ-ն չպետք է որոշումներ կայացնի, մինչև իրավիճակը հանգուցալուծվի՞, նա արձագանքեց. «Հանգուցալուծման մեջ մեծ ավանդ պետք է ունենան բոլորը, այդ թվում և առաջին հերթին Հրայր Թովմասյանը: Այստեղ իր ունեցած ավանդը կարող է անգնահատելի լինել: Ես մեծ հույս ունեմ, որ պարոն Թովմասյանն իր ծանրակշիռ խոսքը կասի դեպի հանգուցալուծում»:
ԱԺ նախագահը նաև նկատեց, որ եթե անգամ Հրայր Թովմասյանը հրաժարական տա, ճգնաժամը, ըստ ամենայնի, չի հանգուցալուծվի, որովհետև ճգնաժամը Հրայր Թովմասյանի անձով չի պայմանավորված, այլ ՍԴ-ի նկատմամբ հանրային անվստահությամբ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 21:13
2 июня в Первопрестольном Святом Эчмиадзине под председательством Католикоса всех армян Гарегина II состоялось заседание Высшего духовного совета, в котором приняли участие епископы и руководители епархий из Армении и диаспоры. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе Первопрестольного Святого Эчмиадзина, на заседании обсуждались вопросы, связанные с вызовами, стоящими перед родиной, церковно-государственными отношениями, а также ряд ключевых вопросов, волнующих общество. Особое внимание было уделено позорной антицерковной кампании, развязанной премьер-министром в последние дни. В связи с этим Высший духовный совет выступил с заявлением, в котором отмечается:
-
2025-06-02 19:45
2 июня прошел второй раунд переговоров, сосредоточенный на трех ключевых темах: меморандуме, обмене пленными и телами погибших, а также вопросе с детьми.
-
2025-06-02 19:42
Пострадавшие от мошенничества в банках и кредитных организациях граждане потребовали от Национального собрания отставки главы Центробанка Армении Мартина Галстяна.
-
2025-06-02 19:38
Правозащитник Ваган Ованнисян представил в Следственный комитет сообщение о преступлении, совершённом бывшим членом партии «Гражданский договор», актером Гнелом Саргсяном, касающемся случая хулиганства у монастырского комплекса в селе Мармашен Ширакской области.