Մելքումյանը առաջարկ է արել Ռուսաստանում
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքի արտոնյալ ժամկետի և Վերին Լարսի ճանապարհային խնդիրների մասին խոսել է Մոսկվայում կայացած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ համատեղ նիստում։ Այս մասին հայտնում են Միքայել Մելքումյանի գրասենյակից։
«Այս փուլում, երբ քննարկվում է նաև հայ-ռուսական հարաբերությունների հարցը ԵԱՏՄ շրջանակներում, ակնկալում ենք մեր ռուս գործընկերների աջակցությունը հետևյալ հարցերում. 2020թ. հունվարի 1-ից ՀՀ համար երրորդ երկրներից ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքի արտոնյալ ժամկետի հնարավոր երկարացման հարցում կոնկրետ աջակցություն ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդում, քանի որ ՀՀ շուրջ 20 հազար քաղաքացի, ըստ էության, կմնա առանց աշխատանքի և եկամուտի, իսկ ՀՀ պետական բյուջեն կկորցնի շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար»,– ասել է ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մելքումյանը:
Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 1-ից մեքենաների մաքսազերծումն արվելու է ըստ շարժիչի հզորության: Սա հանգեցնելու է նրան, որ առնվազն 4-4.5 անգամ ավելանալու են այդ մեքենաների արժեքները:
Խոսելով ՀՀ և ՌԴ առևտրաշրջանառությունից` ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ 2018 թ–ին այն մոտեցել է ընդհուպ 2 մլրդ ԱՄՆ դոլարի:
«Ռեզերվներն ավելի քան մեծ են, և այստեղ հարցերից կարևորագույնը Վերին Լարսում ճանապարհային խնդիրներն են, ուստի առաջարկում ենք, որ այստեղ գործի մշտական մոնիտորինգի համակարգ երկու երկրների կառավարությունների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև երկու երկրների պառլամենտների միջև»,– նշել է Մելքումյանը:
Նիստը նախագահող ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ, հայ-ռուսական միջպառլամենտական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը նշել է, որ Մելքումյանի առաջարկները կներառվեն միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ, ուստի և կդառնան քննարկման առարկա:
Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ համատեղ նիստին մասնակցել են նաև ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը, տեղեկացնում է armeniasputnik.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.