Արմեն Աշոտյան. Ամեն ինչ սկսվում է հենց այսպես, բառերից
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօրվա հայտարարությունը, որը նվիրված էր բանտարկյալների միաժամանակյա ազատ արձակմանը, միայն առաջին հայացքից է բացառապես հումանիտար իր բնույթով։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա, մասնավորապես նշել է.
«Զավեն Կարապետյանի համար շատ ուրախ եմ։ Առողջություն եմ մաղթում և արագ հոգեբանական վերականգնում։ Հուսամ, մեր մեկ այլ հայրենակցի՝ Կարեն Ղազարյանի ճակատագիրը նույնպես դրական հանգուցալուծում կստանա։
Սակայն համանախագահների հայտարարության մեջ տեղ գտած հետևալ ձևակերպումը կրկին մտահոգիչ է. «որքան հնարավոր է շուտ բովանդակային բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի հետագա ամրապնդման համար»։
Համախագահների մոտ արդեն մեկ տարի է, ինչ բնավորություն է դարձել ադրբեջանական դիվանագիտության հորինած, այսպես կոչված «բովանդակային բանակցությունների» (substantive talks) մասին խոսելը։
Միթե մեր ԱԳՆ-ն մտահոգվելու առիթ չունի։ Չէ՞ որ ամեն ինչ սկսվում է հենց այսպես, բառերից, որոնք ճակատագրական կարող են դառնալ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:21
Главу "Процветающей Армении" Гагика Царукяна допросили во вторник в суде по делу о предвыборных взятках, он сообщил, что направит иск в Европейский суд.
-
2025-07-22 19:20
Премьер РА Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев синхронны во многих вопросах. Эта синхронность позволила им вместе привести в регион европейских наблюдателей, изгнать армян из Арцаха, после чего вывести российских миротворцев, чтобы не реализовывать соглашение от 9 ноября (не разблокировать региональные коммуникации и не оставлять статус Арцаха будущим поколениям).
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.