Բաքվի գործողությունները հումանիզմի հետ կապ չունեն
Ադրբեջանը ժամանակ է ձգում և փորձում է հաշվարկել հարմար ժամանակը, երբ կարող է իրականացնել իր ռազմական ծրագրերը: Հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Մարդկային զարգացման կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով միջազգային իրադրությունը՝ ռուս-վարացական և իրանա-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը, Բաքուն զսպվածություն է ցուցադրում, որպեսզի խուսափի իրեն ուղղվող մեղադրանքներից, սակայն Ադրբեջանում դեռևս համոզված են, որ, այսպես թե այնպես, հարցը պետք է լուծվի ռազմական մեթոդով, ինչի համար կատարվել է անհրաժեշտ սպառազինության գնման աշխատանք, ինչպես նաև զորավարժություններ են անցկացվում:
Անհրաժեշտ է աշխատել, որպեսզի զարգանա լուրջ հակահարված հասցնելու հնարավորությունը: Մենք պատերազմական վիճակում ենք՝ թե՛ մարտի դաշտում, թե՛ տեղեկատվական հարթակում: Տեղեկատվական անվտանգության մակարդակը կարելի է մեծացնել, օրինակ, դրույթներ մտցնելով, որոնց համաձայն՝ Ադրբեջանից չճշգրտված տեղեկությունները չպետք է թափանցեն հայկական տեղեկատվական դաշտ, ինչպես դա տեղի ունեցավ Մամեդյարովի հետ հարցազրույցի դեպքում: Ադրբեջանը 2016 թվականի պարտությունը ներկայացնում է որպես հաղթանակ: Իսկ հայկական կողմի ընկալումն այնպիսին է, որ մեր հաղթանակն ինչ-որ խնդիրներ է առաջացրել: Նման մոտեցումը ևս անթույլատրելի է»,- պարզաբանեց նա:
Քաղաքագետը նկատեց, թե նույնիսկ հաշվի առնելով այն, որ համանախագահները փորձում են փոքր հաջողությունների և դրական արդյունքների տանող ճանապարհներ գտնել, հարկավոր է հասկանալ, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է:
«Հայկական կողմին հաճախ են մեղադրում այն բանում, որ ցանկանում է զիջումների գնալ, բայց ռազմական գործողությունները, չգիտես ինչու, Ադրբեջանն է ծավալում: Տեղեկատվական աշխատանք է պետք տանել նաև այս ուղղությամբ: Այն պետք է տարվի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին լսարանի համար: Բաքուն պետք է հասկանա, որ հայ բնակչության վրա հոգեբանական ներգործության մարտավարությունը չի գործում»,- նշեց Պողոսյանը:
Քաղաքագետը պարզաբանեց, թե այն բանի վկայությունը, որ տեղեկատվական պատերազմը մեծ թափ է հավաքել, Մամեդյարովի հարցազրույցն է Վաշինգտոնում հանդիպումից հետո և հայկական կողմի պատասխան հերքումը:
Թևան Պողոսյանը հավելեց, թե դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը լավ է հասկանում, թե ինչպես կարելի է ազդել Հայաստանում տրամադրությունների վրա: «Հայաստանի ԱԳՆ-ն պետք է դրսևորի մեծ նախաձեռնողականություն, որ հետո չառաջանան այնպիսի իրավիճակներ, երբ ստիպված ես միայն պատասխանել Բաքվի հարձակումներին: Կարևոր է դիվանագիտական մակարդակում աշխատանքը: Այս տեսանկյունից դրական է այն, որ հայկական կողմին հաջողվում է կանխել միջազգային կազմակերպություններում հակահայկական փաստաթղթերի հնարավոր ընդունումը: Մյուս դրական փաստն այն է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ակտիվորեն մասնակցում է Ռազմաարդյունաբերական համալիրի միջազգային ցուցահանդեսներին և միջոցառումներին»,- նշեց նա:
Փորձագետը շեշտեց, որ վերջին շրջանում մեր 2 զինծառայողների կորուստը խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է սահմանին զգոնությունը մեծացնել:
«Ադրբեջանին հետ են պահում միայն հայկական ԶՈՒ հնարավորությունները և մեր միասնականությունը: Բաքվում ուշադիր հետևում են այս չափանիշների ցուցանիշներին: Միասնականությունը մեր գլխավոր առավելությունն է: Հենց նրանք հասկանան, որ մենք միասնական չենք, անմիջապես կանցնեն ռազմական գործողությունների»,- եզրափակեց Պողոսյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.