ԵՄ-ը վերջապես համաձայնեցրել է եվրոպական առանցքային պաշտոնները
ԵՄ երկրները Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին պաշտոնապես առաջադրել են Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում: Այս մասին Twitter-ում գրել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
DW-ի հաղորդմամբ, Ուրսուլա ֆոն դեր Լյայենի օգտին քվեարկել է 27 մասնակից, բացի Մերկելից: Գերմանիայի կանցլերը ձեռնպահ է մնացել, քանի որ այդ թեկնածությունն աջակցություն չի ստացել սոցիալ-դեմոկրատների, Մերկելի կուսակցության կոալիցիոն գործընկերոջ կողմից:
Երկար քննարկումների արդյունքում ԵՄ-ն փոխզիջումային որոշում է կայացրել՝ ԵՄ առանցքային պաշտոններում առաջադրել քաղաքական գործչի, որը չի մասնակցում պաշտոնական մրցավազքին: Այդ քաղաքական գործիչն է եղել ֆոն դեր Լյայենը:
Նա կփոխարինի Ժան Կլոդ Յունկերին, որը ղեկավարում էր Եվրահանձնաժողովը 2014 թվականի նոյեմբերի 1-ից:
Բացի այդ, եռօրյա բանակցություններից հետո ԵՄ կառավարությունների և պետությունների ղեկավարները հստակեցրել են եվրոպական այլ առանցքային պաշտոնների համար թեկնածուներին:
Այսպիսով, Բելգիայի վարչապետի պաշտոնակատար Շառլ Միշելը Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնում կփոխարինի Դոնալդ Տուսկին:
Իսպանացի քաղաքական գործիչ Ժոզեպ Բորելը, ինչպես ակնկալվում է, կդառնա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար՝ փոխարինելով Ֆեդերիկա Մոգերինիին:
Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդն առաջադրվել է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում: 2011 թվականից այդ պաշտոնը զբաղեցնում էր իտալացի Մարիո Դրագին, տեղեկացնում է News.am-ը:
Պաշտոնապես կադրային փոփոխությունները պետք է հավանություն ստանան Եվրախորհրդարանի կողմից: Եթե պատգամավորները չեղարկեն դրանք, ապա թեկնածուների որոնման գործընթացը կվերսկսվի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.