Քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը
Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստը, որը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել իրանական կողմին միջկառավարական նիստը կազմակերպելու և հայկական պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար: Փոխվարչապետը արդյունավետ է գնահատել այս օրերին աշխատանքային խմբերի կատարած համատեղ աշխատանքը և վստահություն հայտնել, որ նիստին հատկացված ժամանակը առավելագույնս կօգտագործվի երկու երկրների առևտրատնտեսական ոլորտին վերաբերող օրակարգում եղած խնդիրները համաձայնեցնելու նպատակով:
Մհեր Գրիգորյանը նշել է, որ փոխվստահության ու բարիդրացիության ավանդույթների վրա հիմնված հայ-իրանական կապերի ներկայիս բարձր մակարդակը հանդիսանում է երկու երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցության խորացման գրավականը: Փոխվարչապետը շեշտել է, որ 16-րդ միջկառավարական նիստը առաջինն է երկու երկրների խորհրդարանների կողմից ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի վավերացումից հետո: Նա նիստը լավ առիթ է համարել անդրադառնալու նաև համաձայնագրի շրջանակներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով առևտրային հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններին:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հարցը, անդրադարձել են էներգետիկայի, բնապահպանության, տրանսպորտի, ֆինանսական, առևտրատնտեսական, կրթության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման հնարավորություններին:
Նիստի ավարտին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստի մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.