Կարո՞ղ է արդյոք Ֆրանսիան խախտել էմբարգոն
Հայաստանը հուսով է, որ ֆրանսիական զենքը Արցախում չի կիրառվի։ Այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա նաղդալյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Paris Air Show-2019–ի շրջանակում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունն ու Nexter սպառազինության և ռազմատեխնիկայի ֆրանսիացի արտադրողը քննարկել են անվավոր զրահատեխնիկայի համատեղ արտադրությանն առնչվող հարցեր։
Նաղդալյանի խոսքով` տարածաշրջանում սպառազինության մրցապայքարի հարցը ՀՀ ԱԳՆ մշտական ուշադրության կենտրոնում է։ Դա վերաբերում է նաև Ֆրանսիայի և Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համագործակցության հարցին։
«Դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Փարիզն ի տարբերություն այլ երկրների խիստ պահպանում է էմբարգոյի իր պարտավորությունները։ Բացի այդ, նրա խոսքով, Ֆրանսիան Ադրբեջանին այնպիսի զենք չի վաճառի, որը կարող է կիրառվել Արցախում», – ասաց Նաղդալյանը։
Նրա խոսքով` կարևոր է, որ Ֆրանսիան հետևողական լինի այդ հարցում և չհամագործակցի Ադրբեջանի հետ, ինչը կխախտի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը, ինչպես նաև բացասաբար կազդի տարածաշրջանի խաղաղության և կայունության վրա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 09:24
Власти Ирана могут укрепить военно-наступательный потенциал республики за счет документов об атомной сфере, добытых иранской разведкой в Израиле. Об этом, как передает РИА Новости со ссылкой на местные СМИ, заявил в воскресенье министр информации (разведки) Ирана Эсмаил Хатиб.
-
2025-06-09 09:19
Сборная Армении по пара-армрестлингу вернулась с 15 медалями из Румынии, где состоялся 27-й чемпионат Европы.
-
2025-06-09 09:18
Армянские религиозные и культурные объекты в Арцахе остаются под серьезной угрозой, поскольку Азербайджан целенаправленно уничтожает свидетельства исторического присутствия армян. Это было отмечено в ходе слушаний, организованных Комиссией США по международной религиозной свободе (USCIRF).
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.