Последние новости

Մասիս Մայիլյան. Մենք ձգտում ենք վերականգնել Արցախի տարածքային ամբողջականությունը

Մենք սերտ համագործակցության մեջ ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, փոխամցում է «Արցախպրես»-ը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ցանկացած հանդիպումից առաջ և հետո երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկումներ են ունենում: «Մենք մշտապես կարևորել ենք Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին, և այն մեր օրակարգային հարցերից է: Ուրախալի է, որ Հայաստանի նոր իշխանություններն ավելի ակտիվ են այդ հարցն առաջ տանում, և համոզված եմ, որ այն կունենա իր դրական արդյունքները»,-ավելացրել է Մ. Մայիլյանը:

Խոսելով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման մասին՝ Մ. Մայիլյանը մասնավորապես ասել է. «Տարածքային ամբողջականության վերակամնգնումը մեր առաջնահերթություններից է. չէ-որ Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի որոշ հատվածներ դեռևս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Մենք ժամանակ առ ժամանակ այդ հարցը բարձրաձայնելու ենք՝ հանրային հնչեղություն տալու համար: Թող ոչ ոք չմտածի, որ իրենց տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան Արցախինը: Մենք հետամուտ ենք, որ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի: Եթե որոշ մարդիկկանց համար դա տարածք է, մեզ համար այն հայրենիք է, որն ամրագրված է ԱՀ Սահմանադրության մեջ», տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐԱԿԱ՛Ն ԵՆ ՏԱԼԻՍ
    2022-04-15 08:16

    Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…

  • ՁԱԽՈՂՎԱԾ ԲՐՅՈՒՍԵԼ
    2022-04-08 08:59

    Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։

  • ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒՇԱՆԲԵ-2. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
    2022-04-05 19:27

    Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:

  • ԻԶՈ՞ՒՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ
    2022-03-16 19:42

    Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։