Բաբայան․ Շուգարյանի առաջարկն անընդունելի ենք համարում
Արցախում Ռուբեն Շուգարյանի առաջարկը ԼՂՀ ներկայացուցչին հայկական պատվիրակության կազմում ներառելու հնարավորության մասին անընդունելի են համարում:
1991-1992 թվականներին Հայաստանի նախագահի օգնական, ԱԳ նախկին փոխնախարար և ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան, 2009 թվականից Տաֆտսի համալսարանին առընթեր Ֆլեթչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանը այս գաղափարը հայտնել էր Tert.am-ի հետ հարցազրույցում:
Այս նախաձեռնությունը մեկնաբանելով NEWS.am-ի հետ զրույցում՝ Արցախի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը շեշտեց, որ Արցախի կարգավիճակը որպես բանակցությունների և հակամարտության կողմ գրանցված է միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ 1994 թվականի Բուդապեշտյան գագաթնաժողովի:
«Մենք Ռուբեն Շուգարյանին շնորհակալ ենք բարի մտադրությունների համար, բայց այդ գաղափարի կյանքի կոչումը կնշանակեր Արցախի կարգավիճակի նվազեցում: Մենք նախընտրում ենք շարունակել պայքարը հանուն բանակցություններին լիարժեք մասնակցության՝ գիտակցելով, որ այդ պայքարը երկարատև ու դժվարին կլինի: Բայց սա միակ ճանապարհն է»,- շեշտեց Դավիթ Բաբայանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի համար ևս այս առաջարկը բազմաթիվ խնդիրներ կստեղծի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 18:33
Для администрации Дональда Трампа украинское и иранское направление будут важны, и очевидно, что они будут важны и для нас, потому что это окажет на нас косвенное влияние. Об этом на обсуждении «Влияние выборов в Грузии, США, украинского конфликта на безопасность Армении» заявил политолог Сурен Саркисян.
-
2024-11-22 18:31
Депутат правящей фракции «ГД» Овик Агазарян вчера был допрошен в Антикоррупционном комитете в связи с инцидентом с бывшим главой Следственного комитета. Его допрашивали почти пять часов, а затем изъяли у него телефон.
-
2024-11-22 18:28
Глава дипломатии ЕС Жозеп Боррель выразил мнение, что президент России Владимир Путин и будущий глава Белого дома Дональд Трамп могут сесть за стол переговоров.
-
2024-11-22 18:27
Премьер-министр Виктор Орбан в пятницу пригласил израильского коллегу Биньямина Нетаньяху посетить Венгрию, но несколько других европейских стран заявили, что израильский премьер будет задержан, если он ступит на их землю, после того как был выдан ордер на его арест, пишет Reuters.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։