Վրաստանը քննադատում է` անպարկեշտություն ուղիղ եթերում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Մամուկա Բախտաձեն քննադատել են Վլադիմիր Պուտինին հասցեագրած «Ռուսթավի 2» ալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի բառերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդավարը «P.S.» հեղինակային հաղորդումը սկսել էր Պուտինին ուղղած ռուսերեն վիրավորանքով:
Վրաստանում համացանցի ահռելի թվով օգտատերեր քննադատել են Գաբունիայի վարքագիծը և մտավախություն հայտնել, որ դա կարող է միայն սրել ռուս-վրացական հարաբերությունները:
Զուրաբիշվիլին դատապարտել է հեռուստահաղորդավարի բառերը: Նրա կարծիքով՝ այդպիսի գործողությունները ծառայում են «կա՛մ նոր պատերազմ սկսելուն, կա՛մ դա չավարտված հեղաշրջման ռևանշ է»:
«Հայրենասիրությունը այլ բան է, և երկրի շահերի պաշտպանությունը տեղի չի ունենում ագրեսիայով, ապակայունացմամբ և անկարգություններով: Մեր ճանապարհը խաղաղ ճանապարհն է, մեր հեռանկարը Եվրոպան է, իսկ մեր ուժը՝ կայունությունը»,- նշված է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:
Պետության ղեկավարը նաև նշել է, որ Գաբունիայի խոսքերն ուղղված են Վրաստանի դեմ։
«Նա արել է այն, ինչը թույլ չի տրվում Վրաստանին։ Դա կոչվում է պետական շահերի վնասում»,- ասել է Զուրաբիշվիլին։
Իր հերթին, վարչապետը հաղորդավարի ստեղծած իրավիճակն անվանել է զզվելի սադրանք։
«Այն, ինչ մենք այսօր տեսանք «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում, ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր երկրի ապակայունացման փորձ։ Դա միանգամայն անընդունելի է»,- գրել է վարչապետը «Թվիթերում»։
Ավելի վաղ «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ասել էր, որ անընդունելի է համարում հայհոյանքն ուղիղ եթերում, բայց հրաժարվել է ներողություն խնդրել պատահածի համար։ Նա նաև նշել է, որ կիսում է հաղորդավարի դիրքորոշումը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».