Պուտինը դեմ է Վրաստանի հանդեպ պատժամիջոցներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եկատերինբուրգում ելույթի ժամանակ հայտարարել է, որ վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով՝ Վրաստանի դեմ պատժամիջոցներ չէր սահմանի:
«Հանուն լիարժեք հարաբերությունների վերականգնման ես ոչ մի այնպիսի բան չէի ձեռնարկի, որն էլ ավելի կբարդացներ մեր հարաբերությունները»,-ասել է նա:
«Ինչ-որ մեկն ավել-պակաս դուրս է տվել»,-ասել է ՌԴ նախագահը, գրում է «Վեդոմոստին»:
Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկով հանդես է եկել Պետդուման:
Հուլիսի 9-ին Պետդուման միաձայն հայտարարություն է ընդունել, որով խորհուրդ է տվել կառավարությանը դիտարկել Վրաստանի դեմ սահմանափակող միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը: Ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նշել էր, որ խոսքը Վրաստանից գինու և հանքային ջրի ներմուծման արգելքի մասին է, ինչպես նաև դրամական փոխանցումների և այդ երկիր ռուսաստանցիների այցերի վերաբերյալ:
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան հուլիսի 7-ի երեկոյան իր հեղինակային P.S. հաղորդման ուղիղ եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա հանգուցյալ ծնողներին: Ավելի ուշ «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ներողություն է խնդրել հաղորդավարի համար և անընդունելի համարել «արտահայտման ձևը»: Գվարամիան, սակայն, ընդգծել է, որ «Ռուսթավի 2»-ն իր գլխավոր նպատակն է համարում Վրաստանի պաշտպանությունը, իսկ Պուտինի դեմ ցանկացած հոխորտում՝ արդարացված, տեղեկացնում է Panarmenia.net-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.