Последние новости

Իշխող կուսակցության պատգամավորը ահազանգում է

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ավելի քան 1000 աշխատակիցներ արդեն բավականին երկար ժամանակ գործադուլ են անում: Հուլիսի 10-ին ԱԺ արտահերթ նիստում այս մասին ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների մեծամասնությունը Ագարակի և Մեղրիի բնակիչներ են: «Բնակիչների կարծիքով՝ իրենց աշխատանքային իրավունքները կոպտորեն խախտվել են: Տեղի ունեցողը հանգեցրել է սոցիալական խնդիրների: Ես Կառավարությանը կոչ եմ անում շտապ միջոցներ ձեռնարկել և խնդիրը պահել իր ուշադրության կենտրոնում»,- պատգամավորը կոչ արեց սեփական քաղաքական թիմի ներկայացուցիչներին:

Նա հայտնեց, որ վաղը պատրաստվում է մեկնել Մեղրի և խնդրին մանրամասն ծանոթանալ, փորձել գտնել լուծման ուղիներ: Պատգամավորն իր գործընկերներին կոչ արեց իրեն ընկերակցել և փորձել սեփական ավանդը բերել այս խնդրի լուծմանը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ