Последние новости

«Երևան» ՋԷԿ-ը վերագործարկվել է

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնում է «Երևան» ՋԷԿ-ի վերագործարկման մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փոխվարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

««Երևան» ՋԷԿ-ը վերագործարկվեց»,- գրել է Ավինյանը։

Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում հուլիսի 10-ին տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։ Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ