Դավիթ Բաբայան․ Դուք իրավացի չեք, պարոն Տուսկ
Արցախը մարդու իրավունքների համար արյուն է թափել և ոչ պակաս, քան ԵՄ անդամ երկրները ներդրումներ կատարել՝ ի պաշտպանություն եվրոպական արժեքների։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Երևանում և Բաքվում Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հայտարարությունները։
Դավիթ Բաբայանի խոսքով՝ Տուսկի հայտարարությունները վկայում են հայ-ադրբեջանական հակամարտության աղավաղված պատկերացման մասին։
«Անհրաժեշտ է կոշտ և անկեղծ խոսել այդ մասին, քանի որ մեզ համար կարևոր են Եվրոպայի հետ հարաբերությունները, մենք Եվրոպային ընդունում ենք ոգու և ընդհանուր քաղաքակրթության առումով որպես եղբայրական տարածք։ Անկեղծությունն ու ուղղախոսությունը վստահելի հարաբերությունների անբաժանելի մասն են, իսկ չհասկացվածությունը կործանում է հարաբերությունները»,- նշել է Բաբայանը։
Նրա գնահատմամբ՝ Բաքվում տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները անհավասարակշռություն են առաջացնում։
«Հավասարակշռությունը պահելու համար Տուսկը պետք է հիշի ազգերի ինքնորոշման իրավունքը։ Չէ՞ որ դրանք սկզբունքներ են, որոնցից ոչ մեկն առավելություն չունի մյուսների նկատմամբ, և չի նշում՝ ով է ճիշտ կամ ով է մեղավոր։ Սակայն մեկ սկզբունքն առանձնացնելու փորձերն ու մյուսների մասին մոռանալը կանխակալության մտքեր են առաջացնում։ Ի՞նչ է դա, մեզ կոնցլագեր տանելու փո՞րձ։ Նման համեմատությունները տեղին են քաղաքակիրթ բառարանի շրջանակում»,– նկատել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ, ինչպես ցույց է տվել պրակտիկան, հաճախ սկզբունքներով ղեկավարում են անձնական շահերը՝ նավթը, խավիարը։
«Արցախը բարոյական իրավունք ունի կոշտ պատասխան տալ դրան։ Արդեն ավելի քան 100 տարի Արցախի բնակիչները մարտնչում ու արյուն են թափում իրենց իրավունքների համար։ Լեռնային Ղարաբաղը մարդու իրավունքների համար պայքարի պիոներ է և ներդրումներ է կատարել՝ ի պաշտպանություն եվրոպական արժեքների, ոչ պակաս, քան ԵՄ անդամ երկրները»,- ասել է Դավիթ Բաբայանը՝ ցավով նշելով արժեքների ճգնաժամը՝ երբ ասում են մի բան, անում՝ մեկ այլ բան։
Նրա խոսքով՝ դա ավելորդ անգամ ցույց է տալիս, որ բոլոր հույսերը կապվում են ինչ-որ մեկի հետ, մեկի, որը պետք է գա ու փրկի։
«Ուժը համախմբան, սեփական ուժի ամրապնդման մեջ է, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի հետ համագործակցության զարգացման, սակայն առաջին հերթին՝ ի շահ սեփական երկրի»,- եզրափակել է Դավիթ Բաբայանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-25 09:36
Стартовали совместные учения спецназов сухопутных подразделений КСИР Ирана и азербайджанской армии, сообщает Tasnim.
-
2024-11-25 09:33
Посол Франции в Армении Оливье Декотиньи опубликовал карту провинции Западный Азербайджан, расположенной на территории Ирана.
-
2024-11-25 09:31
По приглашению Его Святейшества Католикоса Великого Дома Киликийского Армянской Апостольской Святой Церкви Арама I на созванном в Антилиасе совещании с участием армянских политических партий и духовенства обсуждалась нынешняя ситуация в Ливане и возможности преодоления ее последствий.
-
2024-11-25 09:29
Парламент Грузии выступил с заявлением о дополнительных мерах безопасности, сообщает Первый канал Грузии.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։